ՌԴ-ն իրավունք է վերապահում հարվածել ՌԴ-ի դեմ զենք կիրառող երկրների ռազմական օբյեկտներին
Արևմտյան հրթիռներով հարվածներ են հասցվել Բրյանսկի և Կուրսկի շրջաններում գտնվող ՌԴ ռազմական օբյեկտներին: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինայի հակամարտությունը արևմտյան հրթիռներով ՌԴ-ին հարվածելուց հետո գլոբալ բնույթ է ստացել»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինն ընդգծել է, որ արևմտյան հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածելիս հակառակորդը թիրախներին չի հասել: Միևնույն ժամանակ, նա հայտնել է Կուրսկի և Բրյանսկի շրջաններում ռազմական օբյեկտների վրա հարվածների հետևանքով զոհվածների և վիրավորների մասին:
Նոյեմբերի 19-ին կիրառվել են ամերիկյան ATACMS, իսկ նոյեմբերի 21-ին՝ բրիտանական Storm Shadow և ամերիկյան HIMARS հրթիռներ։ Կուրսկի շրջանում հարձակումն անդրադարձել է «Հյուսիս» խմբավորման հրամանատարական կետի վրա։ ՌԴ նախագահը հայտնել է, որ օբյեկտի արտաքին պահպանության անձնակազմի շրջանում կան զոհեր և տուժածներ:
Պուտինը հավելել է, որ ՌԴ-ի դեմ հեռահար զենքի կիրառումը չի կարող ազդել հատուկ գործողության ընթացքի վրա, ռուսական զորքերը հաջողությամբ առաջ են շարժվում մարտական շփման ողջ գծով, իսկ էսկալացիայի դեպքում Ռուսաստանի պատասխանը կլինի վճռական և հայելային:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել ՌԴ-ի դեմ զենք կիրառող երկրների ռազմական օբյեկտների դեմ։
Ռուսաստանը նախընտրում է խաղաղ միջոցները, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, «պատասխան միշտ կլինի»,-նշել է Ռուսաստանի նախագահը:
Ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերի զանգվածային հարվածին սպասելով՝ ի պատասխան Բրյանսկի և Կուրսկի շրջանների վրա ATACMS и Storm Shadow հեռահար հրթիռների կիրառմանը, նոյեմբերի 20-ին Կիևում իրենց դեսպանատներն էին փակել ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կանադան:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.