Հրանտ-ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ԲԱՐԴ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ Է
Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պնդում են, իբր այսպես կոչված խաղաղության պայմանագիրը գրեթե պատրաստ է և կարող է շուտով ստորագրվել։
Մալթայում անցնող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում Միրզոյանը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են «պայմանագրի» նախաբանն ու 17 հոդվածներից 15-ը։ Բայրամովն իր հերթին հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև «փաստացի խաղաղություն է հաստատվել»։
Զուգահեռ, սակայն, ադրբեջանական կողմը մերժում է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ առաջարկը։ Բաքվի դիրքորոշումը պարզ է. ամեն ինչ անում են, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը հանկարծ կենդանության նշաններ չցուցաբերի։ Հանուն այդ նպատակի Ադրբեջանն իսկապես պատրաստ է ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվածը։
Իրականում Բաքուն բարդ երկընտրանքի առջև է. մի կողմից Ալիևը գիտի, որ Փաշինյանից դեռ շատ բան կարող է ստանալ, մյուս կողմից՝ հասկանում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների համար Արցախի հարցը փակ չէ։ Երկրորդ այս հանգամանքը մեծ սպառնալիք է նրա համար։
Հետևաբար Ալիևը ստիպված է շատ զգույշ և ուշադիր լինել։ Խաղաղության պայմանագիր կոչվածը նրա վարչակազմը դիտարկում է որպես ԵԱՀԿ Մինսկի խումբն արձակելու՝ այսինքն, այդկերպ Արցախի հարցը միջազգային քաղաքական օրակարգից դուրս բերելու գործիք։ Բայց այդ գործիքը Բաքուն ցանկանում է օգտագործել ամենավերջին պահին։ Իսկ մինչ այդ Բայրամովն ու Միրզոյանը կխոսեն սահմանազատման «արդյունավետ» գործընթացի, Հարավայի Կովկասում «հակամարտություններին վերջ դնելու», «խաղաղության» և այլ «ձեռքբերումների» մասին։ Իհարկե, այդ ամենն ի հաշիվ Հայաստանի անվտանգության ու կենսական շահի։
Հուսադրողը միայն այն է, որ Արցախի հարցը դեռևս է և շարունակելու է մնալ աշխարհաքաղաքական օրակարգում։ Ալիևն ուզում է՝ թող Էրդողանի ձեռքը բռնած գա, միևնույն է՝ դա իր որոշելիք հարցը չէ։ Չունի Ադրբեջանն այդպիսի ներուժ։ Ոչ էլ Թուրքիան, որն ավելի քան մեկ դար չի կարողանում ձերբազատվել Հայկական հարցից։
Կարո՞ղ ենք արդյոք մենք օգտվել այդ հանգամանքից։ Իհարկե կարող ենք։ Բայց մինչ այդ շատ գործ ունենք անելու։ Աներևակայելի շատ…»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.