ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ, ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱԼ ՆԱԵՎ ՆՐԱ ԳԼԽԻՆ
Փաշինյանն անհետևանք չթողեց իր աներձագ Հրաչյա Հակոբյանին և ՔՊ խմբակցության իր գործընկեր Սիսակ Գաբրիելյանին հասցեագրված մեղադրանքները: Խոսքը, հիշեցնեմ, թմրաբիզնեսի հաշվին հարստանալու մասին էր։ Մանրամասները ներկայացված են «Գոլոս»-ի վերջին հրապարակումներից մեկում: Պատգամավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող լուրեր տարածողի դերում հանդես եկավ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ Տեղեկություններն արտահոսեցին ԶԼՄ-ներ, աներձագը գանգատվեց Փաշինյանին, վերջինս էլ հրահանգեց Քոչարյանին կա՛մ ապացուցել իր մեղադրանքները, կա՛մ ներողություն խնդրել։
Քոչարյանը նախընտրեց ներողություն խնդրել ամբողջ խմբակցության ներկայությամբ, թեև պատգամավորների մեջ կային նաև այնպիսիք, որոնք անհիմն չեն համարում նրա մեղադրանքները, բայց «ուսապարկերը» նախընտրեցին լռել։ Հովիկ Աղազարյանի գլխին Փաշինյանի տեղացած վերջին ցասումը ՔՊ խմբակցության պատգամավորներին բերել է ակնածալից սոսկումի վիճակի, բոլորը վախենում են, որ այդ ցասումը կարող է տեղալ նաև իրենց գլխին…
Հիշեցնեմ, որ Քոչարյանն արժանիորեն վայելում է իշխանության ամենատեղեկացված մարդկանցից մեկի համբավը, ուստի դժվար թե նրա մեղադրանքներում ամեն ինչ սուտ լիներ, սակայն Նիկոլը ոչ մեկին թույլ չի տա արատավորել իր կնոջ եղբոր անունը։ Խորհրդարանական մրցավազքի մեկնարկին, երկրի գլխավերևում կախված ռիսկերի առկայության պայմաններում, իշխող վերնաշերտի պարագլուխը պահանջում է լիակատար և անվերապահ հնազանդություն։ Փաշինյանին Ա.Քոչարյանի դեմ բողոք է ներկայացրել նաև Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: Փաշինյանը կրկին ներողություն է պահանջել, ինչից հետևում է, որ Քոչարյանը զրկվել է բարեհաճությունից։
Ներողություն խնդրելը նրան նույն հարթության վրա դրեց Հովիկ Աղազարյանի հետ, որին նույնպես օրերս հարկադրեցին ներողություն խնդրել խորհրդարանի ամբիոնից։ Այն մասին, որ Քոչարյանի դիրքերը խիստ սասանվել են, վկայում են ՔՊ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրները։ Նրանք ասում են, որ խորհրդարանական մրցավազքի մեկնարկին Փաշինյանը ցանկանում է ազատել կուսակցությունը խորշելի կերպարներից, բանսարկուներից և գաղտնի տեղեկատվության արտահոսքի կազմակերպիչներից: ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ կուսակցությունը բացահայտելու է արտահոսքի բոլոր աղբյուրները։ Կարծում եմ, խոսքը ոչ միայն պետության գաղտնիքների, այլև Փաշինյանի մտերիմների հեղինակության մասին է, այլ կերպ ասած՝ խոսնակը հասկացրեց, որ գործընթացը շարունակություն է ունենալու։
Հիշեցնեմ, որ տեսանելի հեռանկարում խորհրդարանը պետք է լսի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Այստեղ նույնպես ամեն ինչ բնավ պարզ չէ: Քննիչ հանձնաժողովը սպառել է բոլոր սահմանաչափերը, ներառյալ ԱԺ կանոնակարգով ընձեռված հնարավորությունը՝ երկու անգամ երկարաձգելու լիազորությունների ժամկետը 6 ամսով: Վերջնաժամկետը լրացել է նոյեմբերի 3-ին: Քոչարյանը բազմիցս հավաստիացրել է, թե զեկույցը պատրաստ է։ Նոյեմբերի 11-ին նա լրագրողներին հայտնեց, որ դա բավական ծավալուն փաստաթուղթ է, որն ամբողջությամբ կներկայացվի խորհրդարանի ամբիոնից։
Հիշեցնեմ, որ 2016-ի ապրիլի Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի (Ա.Քոչարյանի նախագահությամբ) զեկույցն այդպես էլ չհրապարակվեց։ Դրա նպատակը, հիշեցնեմ, ժողովրդին այն մտքի պարտադրումն էր, թե իբր հայկական բանակը պարտվել է այդ պատերազմում, իսկ մեղքը նախատեսվում էր բարդել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա։
Այդ ընթացքում Սարգսյանը հանդես եկավ բոլոր հարցերի սպառիչ պատասխաններով, ինչն արժեզրկեց Քոչարյանի հանձնաժողովի զեկույցը։ Հանուն արդարության պետք է նշել, որ հանձնաժողովի ուսումնասիրած տվյալները չհաստատեցին Փաշինյանի թերթի տպագրած այն հերյուրանքները, թե Ապրիլյան պատերազմի օրերին հայ զինվորները կռվել են փայտերով՝ չունենալով զենք, սովից խոտ են կերել ու զինտեխնիկայի բաքերը ջուր լցրել վառելիք չունենալու պատճառով։ Այդ զեկույցը փոշոտվում է դարակին դրված, քանի որ դրա հրապարակումից առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը, և ժողովուրդը հասկացավ, թե իրականում ինչ տեսք ունի պարտությունը։ 44-օրյա պայմանավորված պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունը զրկվեց իր տարածքի 75 տոկոսից, իսկ ժողովուրդը՝ 5 հազար զինվորներից ու սպաներից։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի նպատակը Փաշինյանին չքմեղացնելն ու կասկածներից զերծ պահելն է։
2025-ի բյուջետային օրենքն արդեն ընդունված է, ճիշտ ժամանակն է լսել քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը։ Ասենք, ռեժիմի վերնաշերտին ձեռնտու է, որ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի հրապարակումը տեղի ունենա նախամանորյա թոհուբոհի ժամանակահատվածում, երբ նույնիսկ ամենաքաղաքականացված հանրությանն ավելի շատ հետաքրքրում են տոնական գնումները։
Արդեն ակնհայտ է, որ զեկույցը կներկայացվելու է այս տարի սովորականից շուտ սկսված ամանորյա տոներին նախապատրաստման ամենաթեժ պահին։ Չեմ զարմանա, եթե զեկույցին նախորդի Քոչարյանի հեռացումը խմբակցությունից, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե Փաշինյանն այնքան թույլ է, որ մշտական հանձնաժողովի ղեկավարը կարող է «զրպարտել» նրա կնոջ եղբորը, հետո ներողություն խնդրել ու շարունակել ապրել ՔՊ մանդատով։ Ներողություն խնդրելը լոկ սկիզբն է, Քոչարյանին կստիպեն անցնել ևս մի քանի նվաստացումների միջով. հրապարակավ և ոչ այնքան…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 09:52
В рамках реформ и структурных преобразований в МВД упразднили подразделение по борьбе с карманниками. Отвечая с трибуны парламента на заданные в этой связи депутатские вопросы, министр Арпине Саркисян объяснила это тем, что "преступления против собственности не могут делиться на кражи в транспорте и другие". На самом деле, речь идет не о классификации преступлений, а методах борьбы с самой древней из всех разновидностей краж.
-
2025-05-22 09:55
"Мы вместе прошли страшный путь, были дни, когда судьба страны и наша судьба висела на волоске. Мы преодолели эти трудности, и это не может быть забыто!", - заявил 29 января 1999 г. с трибуны 5-го предвыборного съезда РПА светлой памяти премьер-министр Вазген Саркисян, назвав имена друзей, с которыми прошел трудный путь освобождения Арцаха и становления независимой армянской государственности: Левона, Роберта, Сержа и др. В 1999 г. у Спарапета были все основания для проекции будущего в виде тезиса: "21 век станет веком армян!"
-
2025-05-20 09:30
Летом 2018 г. Никол Пашинян посетил фабрику по производству перчаток в общине Берд (Тавушский марз). В ходе визита он встретился и побеседовал с проживающим в Москве владельцем предприятия Суреном Ерицяном.
-
2025-05-17 10:37
"Ждем хороших известий", – заявил глава внешнеполитического ведомства РА Арарат Мирзоян в связи с согласованным на 100% текстом межгосударственного соглашения о мире. Почти одновременно секретарь Совбеза Армен Григорян высказал мнение, что ничего нового в этой плоскости нет и как бы не предвидится. Разные подходы дополним сообщением о том, что даже беглый перечень политиков и политологов, которые уже высказались по поводу того, что документ о мире не будет подписан, занял бы половину газетной полосы. Главный аргумент сводится к тому, что Азербайджану этот документ не нужен, а готовность главаря режима к новым уступкам подстегивает Алиева к тому, чтобы получить от Армении по максимуму.