ԳՐԵԿՈ-ն հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման շրջանակում առաջընթացի զեկույցը
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է առաջընթացի զեկույց, որը գնահատում է Հայաստանի համապատասխանությունը 2015 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» խորագիրը կրող գնահատման զեկույցում ներառված 18 հանձնարարականներին:
ԳՐԵԿՈ-ն եզրակացրել է, որ ներկայացված 18 հանձնարարականներից Հայաստանի Հանրապետությունը բավարար չափով կատարել է 12, իսկ մասնակի՝ 6 հանձնարարական:
Պատգամավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն ընդգծել է Ազգային ժողովի աշխատանքներին հանրային ներգրավվածության ապահովումը և պատգամավորների շրջանում նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների ներդրումը։
ԳՐԵԿՈ-ն նշել է, որ դեռևս պետք է ընդունվի պատգամավորների վարքագծի կանոնագիրք, որը պետք է զուգակցվի վերահսկողության, խորհրդատվական և իրազեկվածության բարձրացման արդյունավետ միջոցառումներով:
Դատավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն օրենսդրական մակարդակով ներդրվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների կարգապահական հարցերով որոշումների բողոքարկման մեխանիզմ, որի գործարկումը, սակայն, դեռևս ապահովված չէ:
Առաջընթացի սույն զեկույցի ընդունմամբ ավարտվում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության գործընթացի 4-րդ փուլը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.