ՊԱՏՄԱԿԱՆ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆ. ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ մերձավորարևելյան ռազմական էսկալացիան կարող է տեղափոխվել հարավկովկասյան աշխարհաքաղաքական «հարթակ»։
Անշուշտ, Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո Սիրիայում բազմիշխանության (կամ անիշխանության՝ ում ինչպես է դուր գալիս) փաստացի հաստատման հիմնական շահառուներ են դարձել Թուրքիան, ԱՄՆ-ն և Իսրայելը։
ԱՄՆ-ն վերահսկում է Սիրիայի բոլոր նավթային շրջանները։
Իսրայելն օկուպացրել է Գոլանի ապառազմականացված բուֆերային գոտին՝ առաջ շարժվելով դեպի Սիրիայի տարածքի խորքը։
Բայց հիմա առավել շահեկան դիրքերն ունի Թուրքիան, որը «Մեծ Թուրանի» դոկտրինի հովանու ներքո սեփական ազդեցության ընդլայնման հայեցակարգի շրջանակներում իր պրոքսի խմբավորումների և թուրքամետ զինված ընդդիմության միջոցով վերահսկում է Սիրիայի առանցքային քաղաքները, ներառյալ՝ մայրաքաղաք Դամասկոսը:
Վերլուծաբանների մեծ մասը մատնանշում է, որ Սիրիայից հետո Թուրքիան իր «օսմանյան հայացքն» ուղղելու է դեպի Հարավային Կովկաս, ավելի կոնկրետ՝ Հայաստան, քանի որ առանց հայոց պետականությունը ապամոնտաժելու գրեթե անհնար կլինի իրականացնել «Մեծ Թուրան» նախագիծը։
Հայաստանը քանդելու և փուլ առ փուլ մասնատելու համար թուրք գաղափարախոսների կողմից շտապ կարգով, կարելի է նույնիսկ ասել «ոտքի վրա», մշակվել է «Արևմտյան Ադրբեջան» անվանումով խոյահարող զենքը։
Այդ հայեցակարգի համաձայն՝ թյուրքալեզու քոչվոր ցեղերն իբր «պատմականորեն» ապրել են ժամանակակից Հայաստանի տարածքում, որն իր հերթին, ըստ թուրք քաղտեխնոլոգների, ոչ այլ ինչ է, քան «Արևմտյան Ադրբեջան»:
«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի անհեթեթությունը, ստահոդությունը և, ըստ էության, իմաստային բթամտությունը կայանում է նրանում, որ համաշխարհային պատմագիտությունը գիտի այդ անվանումով ընդամենը մեկ աշխարհագրական տեղանք, որն իր հերթին Հայաստանի հետ ոչ մի կապ չունի ու գտնվում է ժամանակակից Իրանի տարածքում. այն ժամանակին եղել է հնագույն Ատրպատականի մի մասը և ոչ մի կապ չունի ներկայիս Ադրբեջանի հետ։
Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նույնիսկ ամենաակնհայտ բթամտությունը կարող է դառնալ աշխարհաքաղաքական կատեգորիա, եթե ստանա համապատասխան քաղաքական բովանդակություն։
Քաղաքական բովանդակություն է տրվում մի կեղծ և հակագիտական հայեցակարգի, ըստ որի՝ ժամանակակից Հայաստանի տարածքն իբր ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» է, և դրա կենսագործմանն է լծված մեզ ոչ բարեկամ մերձկասպյան հարևանի ողջ քարոզչամեքենան։
Ադրբեջանում, գրեթե մշտական հիմունքներով և պետական ինստիտուտների անմիջական աջակցությամբ, ամենօրյա ռեժիմով անցկացվում են մտացածին «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով կոնֆերանսներ և համաժողովներ, ստեղծվել է նույնանուն հեռուստաալիք, այդ երկրի նույնիսկ խորհրդարանում ձևավորվել է մի մարմին, որը զբաղվում է իբր «արևմտյան ադրբեջանցիների»՝ Հայաստանի տարածքում վերաբնակեցման հարցով։
Մի խոսքով, Ադրբեջանում պատմական բթամտությունն ամենաբարձր մակարդակով արդեն դարձել է քաղաքական կատեգորիա։
Ուրեմն ինչու՞ է թուրք-ադրբեջանական տանդեմը զբաղվում Հայաստանի պատմության բացահայտ կեղծմամբ։
Ամեն ինչ շատ պարզ է, «Արևմտյան Ադրբեջանի» հեղինակների կողմից հորինված հայեցակարգի հիման վրա մշակվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի արագ կամ սողացող օկուպացիան արդարացնելու ինչ-որ սխեմա։
Այսինքն՝ որոշակի հիմք է ստեղծվում Հայաստանի դեմ սպասվող ռազմական էսկալացիան հիմնավորելու համար, որի արդյունքում Հարավային Կովկասի տարածաշրջանում հայկական բնիկ էթնիկ տարրը կա'մ կոչնչացվի, կա'մ դուրս կմղվի իր հայրենիքից։
Իսկ հիմա ամենակարևոր հարցը։
Ինչո՞ւ վերը նշված ռիսկերի առկայության և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական շանտաժի գեներացման պարագայում, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը շարունակում է բնակչությանը «կերակրել» Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղության» սին խոստումներով: Եվ սա՝ այն պայմաններում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչպես վերը ասվեց, գործում է Հայաստանի ապամոնտաժման ուղղությամբ։
Ինչո՞ւ։
Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը հասկանալու համար հենց այս հարցի պատասխանն է առանցքային։
Արման ԱԲՈՎՅԱՆ, Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 18:32
На фоне растущей политической фрустрации и снижения общественного доверия к институтам власти в Армении всё большую озабоченность вызывает трансформация публичного поведения высших должностных лиц – в особенности премьер-министра Никола Пашиняна и его фактической спутницы Анны Акопян. Скандальные высказывания, участие в образовательных инициативах с идеологическим подтекстом, нападки на Церковь и традиционные ценности – всё это формирует новый стиль правления, в котором пропаганда и манипуляция подаются как норма. Вместо экспертов – агитация. Вместо образования – псевдопросветительские шоу. Вместо ценностей – размытые сигналы «новой нормы».
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.