Երբ մեկնեցիր Արցախ, դեռևս հայտնի չէր, որ Արցախը դավաճանված ու լքված է. Չալաբյանը՝ Ռուբեն Վարդանյանին
Երբ դու մեկնեցիր Արցախ, և քո վրա վերցրեցիր այն ոտքի կանգնեցնելու ծանր բեռը, դեռևս հայտնի չէր մեզ, որ Արցախը դավաճանված ու լքված է: Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը՝ դիմելով Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվի բանտում գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուբեն ջան,
Համոզված չեմ, որ այս նամակը քեզ կհասնի, ու նույնիսկ չգիտեմ, թե երբ մեզ բախտ կվիճակվի նորից հանդիպել:
Երբ դու մեկնեցիր Արցախ, և քո վրա վերցրեցիր այն ոտքի կանգնեցնելու ծանր բեռը, դեռևս հայտնի չէր մեզ, որ Արցախը դավաճանված ու լքված է: Այն պահին դեռ հույս կար, ու դու քո մեծ սրտով կառչեցիր այդ հույսից, և փորձեցիր այն իրականություն դարձնել: Նույնիսկ այն պահին, երբ Արցախն արդեն շրջափակված էր, դու՝ պաշտոնազրկված, դու չէիր հրաժարվում այդ հույսից, չէիր հանձնվում, ձեռքերդ քշտած Հակոբավանքն էիր վերականգնում, կարիքավորներին էիր օգնում, մարդկանց էիր հույս տալիս՝ իրենց հետ կիսելով քո մեծ հույսը, քո մարդկային շնորհները, քո կյանքով ստեղծածը, ու իրենց հետ կիսելով նաև իրենց դառը ճակատագիրը:
Այսօր էլ դու և ընկերներդ Բաքվի դժնդակ զնդաններում եք՝ մեր բոլորիս փոխարեն կրելով այն ծանր խաչը, որը Հային է տրվում իր ծնունդով: Շատերն այդ խաչից հրաժարվում են, անկարող լինելով կրել նրա ծանրությունը, բայց և հրաժարվելով նրանով տված աստվածային առաքելության բերկրանքից: Դու ոչ միայն քո անձնական խաչն ես կրում, այլև քո հզոր ուսերի վրա ես վերցրել ողջ ազգինը, ու տանում ես այն անմռունչ ու անզիջում:
Պինդ մնա քո կռվում, անկոտրում ու աննահանջ: Աստվածային արդարությունը հաղթանակում է, և քո տառապանքը նոր ուժ է տալու արդարներին, նոր հույս՝ ազատասերներին, և նոր հավատ՝ քո բոլոր քույրերին ու եղբայրներին: Աստված քեզ զորավիգ ու պահապան:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 17:24
В Баку завершился судебный процесс по уголовному делу членов «Группы возмездия», обвиняемых в терроризме.
-
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна2025-06-12 17:20
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна. Об этом сообщает офис третьего президента.
-
2025-06-12 17:15
На заседании правительства 12 июня Никол Пашинян затронул тему 100 миллионов долларов из Всеармянского фонда «Айастан», которые поступили в государственный бюджет во время войны 2020 года и исчезли.
-
2025-06-12 17:12
Есть вопросы, в связи с которыми подходы разные. Конечно, я не думаю, что ситуация такая, что способ поиска общей точки соприкосновения исчерпан. Об этом заявил в беседе с журналистами в Республиканском Пантеоне в парке имени Комитаса 12 июня оппозиционный депутат, член Республиканской партии Армении Тигран Абрамян, отвечая на вопросы о позиции парламентской фракции блока «Армения» в процессе выражения вотума недоверия премьер-министру.