Последние новости

ՈՉ ԹԵ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ԱՅԼ ՓԱՍՏ

Թուրքիայի հետ առևտրային կապերի վերականգնման դեպքում Հայաստանի տնտեսությունը կհայտնվի թուրքական էքսպանսիայի վտանգի տակ, համարում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

«Երեվանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո բավական է Անկարան Հայաստանի տնտեսության մեջ ներդնի ընդամենը 2,5 մլրդ դոլար, որպեսզի լիակատար վերահսկողություն հաստատի նրա նկատմամբ»,- ասել է Փափազյանը շաբաթ օրը Երևանում կայացած «Հայաստան–Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորհրդաժողովում: Նրա կարծիքով, առաջին փուլում Հայաստանի շուկան կլցվի թուրքական էժան ապրանքով, ինչն անխուսափելիորեն դուրս կմղի հայ արտադրողներին, հաջորդ քայլը կլինի տեղական ընկերությունների ու ձեռնարկությունների գնումն էժան գներով:

«Թուրք ներդրողները կսկսեն յուրացնել այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսը, իսկ հետո կզբաղվեն նաև բանկային մասնահատվածով»,- համոզված է փորձագետը:

Նա համարում է, որ 2,5 մլրդ դոլարի ներդրումը բավարար կլինի, որպեսզի Թուրքիան վերահսկողության տակ վերցնի Հայաստանի տնտեսության զգալի մասը, ինչն էլ իր հերթին սպառնալիք կստեղծի նրա անկախության համար:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ, ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆԸ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ԻՐԱՎԱՑԻ Է։ ՍԱԿԱՅՆ ՄԻ ՀԱՐՑՈՒՄ ՆԱ ՍԽԱԼՎՈՒՄ Է։ Իրականում թուրքական առևտրատնտեսական էքսպանսիան ամենևին էլ հավանական սպառնալիք չէ, այլ առկա գործընթաց։ Միայն անցյալ տարի Թուրքիան ավելի քան 6 անգամ ավելացրել է արտահանումը Հայաստան։ Փաստորեն թուրքական արտահանման ծավալների աճի տեմպերով Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը. աշխարհի ոչ մի երկրում թուրքական արտահանումն այնքան չի աճել, որքան Հայաստանում: Եվ նկատենք, որ ինչ-որ հսկայական ներդրումներ դա չի պահանջել։

Ներկայացնենք մի քանի վիճակագրական ցուցանիշներ, որոնք հստակ ցույց են տալիս նույն այդ թուրքական էքսպանսիան, ինչպես ասում են՝ գործողության մեջ։ Նախորդ տարի Հայաստանը 337 միլիոն դոլարի ապրանք է ներկրել Թուրքիայից։ Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում ներկրվել է 271 միլիոն դոլարի թուրքական ապրանք, ակնհայտ է, որ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կավելանա։ Հայաստան են ներկրվում հիմնականում պատուհանների թուրքական ալյումինե շրջանակներ, ցիտրուսային մրգեր, հագուստ, կենցաղային տեխնիկա: Փաստորեն Հայաստանի նկատմամբ տրանսպորտային շրջափակման իրականացման պայմաններում Թուրքիան առանց առանձնակի դժվարության մեր երկիր է արտահանում տարեկան մոտ մեկ միլիարդ դոլարի ապրանք։

Մինչդեռ բոլորովին այլ իրավիճակ է տիրում Հայաստանից Թուրքիա արտահանման ոլորտում։ Այսպես, անցած տարի Հայաստանից Թուրքիա արտահանվել է 6 միլիոն դոլարի ապրանք։ Այսինքն՝ 56 անգամ ավելի քիչ, քան ներկրված թուրքական արտադրանքը։ Նույն թվականին Թուրքիա հայկական արտադրանքի արտահանման և Հայաստան թուրքական արտադրանքի ներկրման տարբերությունը հասել է բացարձակ աներևակայելի նիշի. հայկական արտադրանք արտահանվել է 682 անգամ ավելի քիչ, քան ներկրվել է թուրքականը։

Իհարկե, հայկական սպառողական շուկաները միշտ էլ հեղեղված են եղել թուրքական արտադրանքով։ Բայց արտահանման-ներկրման բացասական հաշվեկշիռը նման մասշտաբների երբեք չի հասել։ Եթե սա առևտրատնտեսական էքսպանսիա չէ, ապա ի՞նչ է ընդհանրապես։

Ահավասիկ Մուրադ Փափազյանը հավաստիացնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո առաջին փուլում հայկական շուկան կլցնեն թուրքական ապրանքները՝ դուրս մղելով տեղական արտադրողների արտադրանքը։ Բայց ախր այդ փուլը վաղուց անցել է, ընդ որում՝ առանց կարգավորման գործընթացի։ Ահավասիկ Մուրադ Փափազյանը պնդում է, որ 2,5 միլիարդ դոլարի թուրքական ներդրումները Անկարային հնարավորություն կտան լիակատար վերահսկողություն հաստատել Երևանի նկատմամբ: Կրկնեմ, իրականում այդ ներդրումների կարիքը չկա նման վերահսկողության համար։ Այն էլ բավական է, որ Երևանը վերջնականապես փչացնի հարաբերություններն իր հիմնական առևտրատնտեսական գործընկերոջ հետ՝ ի դեմս Մոսկվայի. գործընկեր, որից այսօր կախված է Հայաստանի առնվազն պարենային անվտանգությունը, չենք խոսում արդեն էներգետիկ, տնտեսական անվտանգության ու այլևայլի մասին։ Եվ ումի՞ց ենք այդժամ կախված լինելու։

Իրականում խնդիրն այն չէ, որ թուրքական առևտրատնտեսական էքսպանսիան կատարված փաստ է։ Իրականում խնդիրը նույնիսկ այն չէ, թե կհայտնվի արդյոք Հայաստանը Թուրքիայի վերահսկողության տակ։ Խնդիրն այն է, որ մերօրյա Հայաստանում գնալով աճում է նրանց թիվը, ում այդ հեռանկարներն առանձնապես չեն մտահոգում

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КОНВЕРТАЦИЯ ФИАСКО
    2025-05-22 09:50

    Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.

  • СЕКРЕТ РОСТА
    2025-05-20 09:34

    Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.

  • ДЛЯ ЧЕГО НУЖНЫ ПОСРЕДНИКИ?
    2025-05-17 10:15

    Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.

  • ОЧЕРЕДНОЙ РЕКОРД
    2025-05-09 09:41

    Объем внешнеторгового оборота Армении стремительно падает. За первый квартал этого года, по сравнению с аналогичным периодом 2024-го, он сократился более чем наполовину (на 56,2%). Согласно данным статистического комитета РА существенно сократился товарооборот со странами ЕАЭС. Спад составил 63%. С США товарооборот сократился на 21,6%, с Китаем – на 43,3%, с ОАЭ – на 78,8%. Со странами ЕС изменений объемов торговли практически нет.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ