ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԻՐ ԱՄԵՆԱՎԱՏ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԸ ՉԷՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՅՍՊԻՍԻ ՎԻՃԱԿՈՒՄ
Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը և առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում:
Նրա խոսքով՝ Բաքվի բանտերում գտնվող հայերը` որևէ մեկին ոչ հայտնի անուններից մինչև նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, այս պահին գտնվում են ապօրինի գերեվարման մեջ այն պատճառով, որ շատ էին սիրում իրենց հայրենիքը և իրենց ողջ կյանքը նվիրել են Արցախի պետականության կերտմանը, դրա ամրապնդմանն ու հայության շահերի պաշտպանությանը:
«Գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մի ամբողջ կյանք անցել են կյանքի ու մահվան ճանապարհով` որպես առաքելություն մտքում և սրտում ունենալով հայրենիքի պաշտպանությունը:
Դավիթ Իշխանյանը կամավորականից, մանկավարժից մինչև պետական գործիչ` իր պարտքն է համարել անձնական նվիրվածությամբ և հոգատարությամբ ծառայել արցախցուն ու Արցախին:
Դավիթ Բաբայանը բազում պատվիրակություններ ընդունել-ճանապարհելով՝ երբեք չի մտածել, որ մի օր Արցախը կլինի օկուպացված, իսկ հայի ազգանուն ունեցող անձինք հպարտությամբ կազդարարեն իր հայրենիքի ադրբեջանական լինելու մասին:
Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս նույնիսկ իր ամենավատ երազներում Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:
Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով, և նրա հետ կապված ցանկացած տեսարան նորմալ հայի համար չի կարող հաճելի լինել:
Ազատությու´ն Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին։
Տիգրան Աբրահամյան, «Պատիվ ունեմ՛ խմբակցության քարտուղար
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 15:56
Думаю, Ален Симонян имеет статус азербайджанского ефрейтора-шпиона и турецкого агента, а ссылка на его слова отвратительна для любого армянина.
-
2025-05-05 14:18
Спикер армянского парламента Ален Симонян назвал второго президента Армении Роберта Кочаряна человеком, имеющим «статус российского шпиона». Это ответственное заявление Симонян сделал на брифинге 5 мая.
-
2025-05-05 14:16
Оппозиционный депутат парламента Армении Гегам Манукян призвал повысить зарплаты военнослужащим без обязательной аттестации.
-
2025-05-05 14:15
Глава правительства Беларуси Александр Турчин прибыл с официальным визитом в Азербайджан.