ԱԿԱԴԵՄՔԱՂԱՔ՝ ԵԿ ՈՒՐԱԽ ԽԱՂԱՆՔ, ԱԿԱԴԵՄՔԱԱՂԱՔ՝ ԳՈՒՑԵ ՈՂՋ ՄՆԱՆՔ
«Անկարելի է լծել նույն սայլին ձիուն ու դողդոջուն եղնիկին...»։ Իրավացի չէ պոետը. կարելի է, այն էլ ինչպե՛ս է կարելի։
Մինչև 2030 թվականի հունվարի 1-ը՝ Աշտարակում ակադեմքաղաքի բացման նշանակված օրը, հավանաբար, կգոյատևեն հատուկենտ բուհեր։ Իսկ մինչ Աշտարակի դրոշների ներքո բարձրագույն կրթության և գիտության օպտիմալացման հայեցակարգն աղոտ առկայծում է պատմական հեռուներում, կառավարությունը, առանց ժամանակ կորցնելու, իրականացնում է այդ օպտիմալացումն իր ուրույն ձևով, վերցնելով ամենաթանկ բանը (իրենց տեսանկյունից), որ կա կրթության մեջ. բուհերի օգտակար տարածքները։ Դեռևս 2022 թվականին երկրի գլխավոր պետը հայտարարեց, թե «կառավարությունը մտադիր է գնալ բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների համախմբման ու ինտեգրման ճանապարհով»։ Համախմբման և ինտեգրման առումով առայժմ այնքան էլ չի ստացվում, փոխարենը արտամղել ու սպանել նույնիսկ շատ էլ լավ է ստացվում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ամբողջ մասնաշենքը Ֆրանսիական համալսարանին հանձնելու շուրջ լարվածությունը սկսվեց աշնան կեսերից։ Ավելի ճիշտ, երբ այն հասարակական հնչեղություն ստացավ. ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները բողոքի երթ անցկացրեցին համալսարանից դեպի կառավարության շենք, մասնաշենքը հանձնելու մասին գործադիրի 2024թ.հոկտեմբերի 31-ի որոշման կապակցությամբ։
Ինչպես նշվում էր, «դա արվել է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ»: «Կողմեր» ասելով, բնականաբար, նկատի ունեին կառավարությունը և Ֆրանսիական համալսարանը. ագրարային համալսարանի կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Նրան պարզապես տեղյակ են պահել։ Այդուհանդերձ ս.թ. օգոստոսի 28-ին բուհն իր դիրքորոշումն արտահայտեց, փորձելով փաստարկված ապացուցել ԿԳՄՍ նախարարին, որ նման փոխատեղումը սպառնալիք է դառնալու կրթական գործընթացի համար: Հետո՝ կառավարությունում քննարկման օրը, բողոքի ակցիա անցկացվեց դրա շենքի դիմաց, որին մասնակցեցին հարյուրավոր մարդիկ։ Մինչ նրանք հանրահավաք էին անում, որոշումն ընդունվեց. գաղտագողի, «անքննարկելի» մակագրությամբ։
Բայց, ինչպես պարզվեց, «Ավելի մեծ Ֆրանսիական համալսարան. ոչ բազմազան, բայց լավ» կարգախոսով կառավարության շարժումն այդքանով չավարտվեց։ Ֆրանսիականի տնօրինմանը կհանձնվի նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկը: Կառավարության որոշում կարծես թե դեռ չկա, բայց բուհում այդ տեղեկատվությունն արդեն տարածված է։ Իհարկե, ԹԿՊԻ-ն, ինչպեսև, ասենք, արվեստի այլ բուհերը, կառավարության ալլերգիայի առանձնահատուկ հարուցիչն են: Դատեք ինքներդ. ուսանողները քիչ են, իսկ տեղ շատ են զբաղեցնում, որովհետև կան բեմեր, փորձասենյակներ ու պարասենյակներ և այլն: Այն էլ ի՜նչ տեղում. քաղաքի հենց կենտրոնում: Համաձայնեք, գործադիր իշխանությունը պատճառ ունի մեծ բռունցքը սեղմելու և պատին ցավոտ զարկելու։ Թեպետ, դեռևս 2022 թվականի գարնանից, երբ երկրի պետը խոսում էր «հայկական բուհերի շենքերը վաճառքի հանելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական ավան կառուցելու» գաղափարի մասին, այս թեման նույնպես հանրահայտ է։
Ինչ վերաբերում է հերթական փոխատեղմանը, ապա Ֆրանսիական համալսարանը մասամբ գալիս է ԹԿՊԻ, իսկ ԹԿՊԻ-ն առայժմ մասամբ գնում է սատանան գիտե, թե ուր։ Գործնականում դա ունենալու է հետևյալ տեսքը. ինստիտուտի գրադարանը «հեռանում է» առաջին հարկից, և կրկին՝ սատանան գիտե, թե ուր, քանի որ նրա համար այլ տեղ հաստատ չկա: Իսկ գլխավորը, ԹԿՊԻ-ի առաջին հարկում է Ուսանողական թատրոնի բեմը և գլխավոր փորձասրահը, որը նույնպես անցնում է «ֆրանսիացիներին»։ Նման պայմաններում ինչպե՞ս է ընթանալու ստեղծագործական գործընթացը, դիպլոմային և կուրսային ներկայացումների բեմադրումն ու ցուցադրումը: Դժվար թե դա հայտնի լինի նույնիսկ Աստծուն, իսկ կառավարությունն, իհարկե, իրեն նեղություն չի տալիս մտածել այդպիսի հիմարությունների մասին։
Երբ երկու տարի առաջ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ԹԿՊԻ-ում մտցրեցին ֆրանսերենի կիսապարտադիր ուսուցում, բոլորն անչափ ուրախանում էին, հպարտանում և չէին մտածում մկան թակարդի ձրի պանրի մասին։ Ֆրանսերենի իմացությամբ դերասաններ և ռեժիսորներ. գեղեցի՛կ է հնչում։ Իսկ հիմա կրկնակի գեղեցիկ է. համախմբում և ինտեգրում, արվեստ՝ ֆրանսիական շղարշով։
Միայն թե այդ ամենը չի լինի։ Կլինի խելագար բարդակ ու մեծ լարվածություն՝ ուսանողական հաշվեպարզումների դրվագներով։ Իսկ ֆրանսիական շղարշը ԹԿՊԻ-ի գլխավերևում կթանձրանա, փոխարկվելով հետագա վտարման սպառնալիքի մշուշի։
Այնպես որ այն կանխատեսումը, որ մինչև 2030 թվականի հունվարի 1-ը, երբ Աշտարակում իրականացվված կլինի ակադեմքաղաքի հոգեզմայլ հայեցակարգը, ողջ կմնան բնավ ոչ բոլորը, ավելի շուտ իրատեսական է, քան հոռետեսական։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 10:40
Культура, остающаяся верной своему неизменному принципу объединения людей под знаком взаимопонимания и гуманизма, созидания и сотворчества. 6 июля в рамках Московского Международного Театрального фестиваля им. А. П. Чехова состоится мировая премьера спектакля "ПЕНЕЛОПА" ереванского Государственного театра "Амазгаин" им. Соса Саркисяна - результат сотрудничества фестиваля и театра. Автор пьесы и режиссер - Симон Абкарян, наш соотечественник из Франции и мировая звезда. В "Амазгаин" прошла первая репетиция.
-
2025-05-21 11:03
Вместе с летом в нашу столицу впорхнет невесомое, прыгучее-летучее и всегда прекрасное искусство высокой хореографии. 2-5 июня в парке им. Туманяна будет проходить Ереванский фестиваль балета. Вот уж правда, ереванская мэрия, ставшая организатором этого проекта, внезапно решила выступить в качестве трикстера - того самого не подчиняющегося общим правилам антагониста "культурного героя", решившего поменять суть игрового процесса.
-
2025-05-17 09:53
Испанское от испанской певицы в ансамбле с испанским концертмейстером - из первых рук! "De España vengo", "Я из Испании" - так называется знаменитая песня Кончи из сарсуэлы Пабло Луны. "De España vengo", "Я из Испании" - так называется программа, с которой впервые в Ереване выступит легендарная испанская дива Айноа АРТЕТА.
-
2025-05-13 14:36
"... С семи часов утра к Босому начали звонить по телефону, а затем и лично являться с заявлениями... В них заключались мольбы, угрозы, кляузы, доносы, обещания произвести ремонт на свой счет... В числе прочего было потрясающее по своей художественной силе описание похищения пельменей, уложенных непосредственно в карман пиджака, два обещания покончить жизнь самоубийством и одно признание в тайной беременности..." - булгаковская стилистика описания очередных окаянных времен актуальности не утрачивает.