Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգություն. Թաթոյան
Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։
Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական, մշակութային ժառանգություն։ Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Տեսանյութը հայերի դեմ ռասիստական և թշնամանքի ադրբեջանական պետական քարոզի մաս է, որով հետևողական կեղծիքներով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր։
Հառիճավանքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վանական համալիրներից է, հիմնադրվել է վաղ միջնադարում և պատմականորեն եղել է ոչ միայն հայոց հոգևոր կենտրոն, այլև կրթական և մշակութային կարևոր օջախ»,- գրել է նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 15:56
Думаю, Ален Симонян имеет статус азербайджанского ефрейтора-шпиона и турецкого агента, а ссылка на его слова отвратительна для любого армянина.
-
2025-05-05 14:18
Спикер армянского парламента Ален Симонян назвал второго президента Армении Роберта Кочаряна человеком, имеющим «статус российского шпиона». Это ответственное заявление Симонян сделал на брифинге 5 мая.
-
2025-05-05 14:16
Оппозиционный депутат парламента Армении Гегам Манукян призвал повысить зарплаты военнослужащим без обязательной аттестации.
-
2025-05-05 14:15
Глава правительства Беларуси Александр Турчин прибыл с официальным визитом в Азербайджан.