ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը չպետք է սպառնա այլ երկրների անվտանգությանը. Տասմագամբետով
Երևանի և Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք ստեղծի այլ երկրների համար։ Այս մասին News.ru-ին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը` մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը:
«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է` երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում։ Սակայն երկու կողմերի համար էլ այստեղ կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն` այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միավորումների համար»,-ասել է Տասմագամբետովը։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպում են նախապատրաստում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը քննարկելու համար: Նա նշել էր, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմավարական երկխոսության մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.