Ազնավուրի որդին կոչ է արել պաշտպանել Ռուբեն Վարդանյանին Բաքվում ապօրինի դատավարությունից
Հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, կոչ է արել միասնական ջանքեր գործադրել՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվում անօրինական դատավարությունից պաշտպանելու նպատակով և հասնել նրան ազատելուն։
Ազնավուրն Ադրբեջանի գործողություններն անվանել է մարդու իրավունքների խախտում և մատնանշել դրանց քաղաքական դրդապատճառը։
«Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին։ Նրա քաջությունն ու նվիրվածությունն արժանի են ոչ միայն մեր աջակցությանը, այլև մեր համատեղ ջանքերին՝ ապահովելու նրա ազատությունը և պաշտպանելու այն արժեքները, որոնք նա ներկայացնում է»,- գրել է երգչի որդին սոցցանցում։
Նա հիշեցրել է Վարդանյանի բարեգործական նախաձեռնություններն ու կրթական ծրագրերը, որոնք վկայում են արցախցի գործչի խորին հավատի մասին՝ կարեկցանքի ուժի, մարդկային տոկունության և հույսի նկատմամբ։
«Վարդանյանի նվիրումը հայ ժողովրդին և համամարդկային արժեքներին իսկապես բացառիկ է. նա ազնվության և կարեկցանքի մարմնացում է՝ ոգեշնչող հատկություններով: Ես հպարտ եմ Ռուբենին անվանել իմ ընկերը և անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ նա կկարողանա կրկին իրականացնել այնպիսի նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհը դեպի լավը»,- եզրափակել է Ազնավուրը։
Վարդանյանին և Բաքվում պահվող մյուս բոլոր հայ կալանավորներին աջակցելու կոչ էր են արել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը և այլ գործիչներ։
Բաքուն 2024 թվականի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը:
Հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել էր Արցախի ղեկավարների շինծու «դատավարությունը»։ Արցախի առաջնորդների գործով հաջորդ նիստը կկայանա հունվարի 21-ին, Վարդանյանի գործով՝ հունվարի 27-ին, քանի որ դատարանը բավարարել է Արցախի նախկին պետնախարարի պաշտպանների հայցը, և 10 օր ժամանակ տվել գործի նյութերին ծանոթանալու համար։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.