Երևանն ու Բաքուն փոխզիջումներով խաղաղության պատրաստ չեն. Մարկեդոնովը բացատրել է` ինչու
Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս պատրաստ չեն խաղաղ կարգավորման, և դա հիմնական խնդիրներից և խոչընդոտներից մեկն է։ Այս մասին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում քննարկման ժամանակ ասել է ՌԴ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Փորձագետի խոսքով՝ կողմերը պատրաստ չեն խաղաղության, որը փոխզիջումներ և փոխշահավետ գործարքներ է ենթադրում։ Նույն Հայաստանը զիջում է և հանդուրժողականություն ցուցաբերում, քանի որ պարտվել է։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտնվեր հաղթողի վիճակում, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Կարելի է հիշել «Արցախը Հայաստան է, և վերջ» աղմկահարույց հայտարարությունը, որը վարչապետն արել էր դեռ պատերազմից առաջ Ստեփանակերտում՝ 2019 թվականին։ Իսկ հիմա Փաշինյանը հասկանում է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և այժմ արդեն ակնհայտորեն նա Լեռնային Ղարաբաղի ժամանակը չունի, կարծում է ռուս քաղաքագետը։
Մարկեդոնովի կարծիքով` ներկայիս հակամարտությունը եղել և շարունակում է մնալ ոչ թե ղարաբաղյան, այլ հայ–ադրբեջանական։ ԼՂ–ն խնդիր ընդամենը մի մասն է։ Հակամարտությունն ընթանում է պետությունների, դրանց ազգային կառուցման շուրջ։
Այս հակամարտության կարևոր գործոն պետք է համարել Թուրքիայի ներկայությունը։ Մարկեդոնովի խոսքով` Անկարայի մոտեցումը մոտավորապես հետևյալն է` քանի դեռ Ռուսաստանն ու Արևմուտքը միմյանց հետ նոր սառը պատերազմ են վարում, Թուրքիան այս տարածաշրջանում իր գործերն ունի։ Դա դրսևորվում է Թուրքիա–Ադրբեջան ռազմավարական կապի մեջ և բարձրացնում տարածաշրջանում Բաքվի դերն ու նշանակությունը։
Մարկեդոնովը նշել է նաև, որ Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ փաստացի իր պայմաններով։ Եվ այդ գործոնը ևս նշանակալի է տարածաշրջանում ուժերի դասավորությունը գնահատելու պարագայում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.