ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Հարավային Կովկասի գործերին ոչ մի լավ բանի չի հանգեցնի
Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը և միշտ պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կարգավորման բոլոր ուղիներով։ Սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը տարածաշրջանի գործերին ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պատրաստ ենք աջակցել հավասարակշռված խաղաղության պայմանագրի մշակմանը, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանը, սահմանագծմանը և սահմանազատմանը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացմանը՝ կայուն խաղաղության և բարեկեցության հասնելու նպատակով», - ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հաշտեցման և կայուն, ամուր, խաղաղության իրական ճանապարհային քարտեզն արտացոլված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունների համալիրում:
Անդրադառնալով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակին` Զախարովան այն անվանել է Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության կառուցման հեռանկարային մեխանիզմ: Նա նշել է, որ ձևաչափը որևէ կապ չունի Արևմուտքի հետ, որն ունի իր խնդիրները, նպատակները:
Իսկ ինչ վերաբերում է Հարավային Կովկասի գծով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը` Զախարովան նշել է, որ այն դեռևս դժվար է կանխատեսել:
Հիշեցնենք` «3+3» հարթակն ընդգրկում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը: «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվեց Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չմասնակցեց քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.