Օվերչուկի ասածի տակ տնտեսության օրենքներն են. Զախարովան՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրելու մասին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը` ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության անհրաժեշտության մասին, հիմնված է տնտեսության օրենքների վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է փոխվարչապետ Օվերչուկի հնչեցրած դիրքորոշման արդիական լինելուն՝ հարցը, հավանաբար, կարելի էր նաև այդպես բարձրացնել, եթե դա լիներ քաղաքականացված դիրքորոշում կամ բացառապես քաղաքականապես ձևակերպված և հայտարարված դիրքորոշում», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև վերջերս կայացած բանակցություններում արդյոք հաջողվե՞լ է փոխզիջում գտնել։
Նրա խոսքով՝ այդ դիրքորոշումը հիմնված է տնտեսագիտության, իրավագիտության օրենքների վրա։ Օվերչուկի տված պարզաբանումները քաղաքական դեկլարացիաներ չեն։
«Սա որոշակի քայլերից բխող ակնհայտ հետևանքների պարզաբանում է... Նա բացատրել է օրինաչափությունները, այլ ոչ թե արել քաղաքական ու իրականությունից կտրված հայտարարություններ», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով` դա արվել է չափազանց կոռեկտ ձևով, իսկ Միրզոյան-Լավրով բանակցությունները թույլ են տվել կողմերին այդ հարցերի շուրջ մտքեր փոխանակել։
«Կարծում եմ ՝ այդ բանակցությունները հնարավոր դարձրին ունենալ շատ անկեղծ և վստահելի երկխոսություն», - նշել է Զախարովան:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.