Նարիշկին․ Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվում
Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որը թույլ կտա կայունություն ապահովել ամբողջ աշխարհում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Արևմտյան դաշինքն այլևս միակ ուժային կենտրոնը չէ։ Կա Չինաստան, կա Հնդկաստան, կա պետություն-քաղաքակրթություն Ռուսաստան, արաբական պետությունների բավականին հզոր դաշինք և այլ ուժեր: Եվ ընդհանրապես Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն է ձևավորվում, որը կկարողանա ապահովել կայունություն ինչպես եվրասիական մեծ մայրցամաքում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է Նարիշկինը։
Նրա խոսքով` նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը միշտ բարդ է, երկար և որոշակի ռիսկեր է պարունակում։
«Բայց անհրաժեշտ է ատամները սեղմած գնալ ընտրած ճանապարհով՝ ելնելով և՛ մեր պետության անվտանգության ապահովման, և՛ մեր երկրի ապագայի ապահովման շահերից։ Ինչպես «Գարնան տասնյոթ ակնթարթները» հայտնի ֆիլմում է ասվում, պարզապես պետք է հիշենք մեր պարտականությունը առաջին պահից մինչև վերջինը։ Եվ դա չի վերաբերում միայն մեկ կամ մի քանի մասնագիտությունների ներկայացուցիչներին, դա ընդհանուր է», - նշել է Նարիշկինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եկել է ժամանակը քննարկելու Եվրասիայում հավաքական անվտանգության երաշխիքները և սահմանափակելու արտատարածաշրջանային ռազմական ուժերի ներկայությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.