Տո սրիկա, գուցե քո տղան է բամբակի մեջ պահած, մեր տղաները մի քայլ անգամ դիրքից հետ չեն գնացել. Զոհվածի ծնողը՝ Փաշինյանին
Այդ մարդը անամուս մարդ է, անինքնասեր մարդ է, գողեգող գալիս ու գնում է: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիկ Սահակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վաղ առավոտյան «Եռաբլուր» այցին:
«Որոշներն ասում են՝ Եռաբլուրը ձեր սեփականությունը չէ: Եռաբլուրը ոչ մեկի սեփականություն չէ։ Եռաբլուրը այն տղաների սեփականությունն է, որոնք գտնվում են այստեղ ու իրենց ծնողներին իրավունք է վերապահված, որ որոշները կարող է թողնեն: Հիմնական մասան հաստատ համոզված եմ՝ չեն ուզում այդ մարդը մտնի Եռաբլուր: Այսօր չի գնացել մեր տղաների շիրիմների մոտ ու չի էլ կարող գնալ։ Ես ներկա չեմ եղել, ինքը դե գողեգող դերասանավարի գալիս-գնում է: Մի ժամանակ գալիս էր, չոքում էր տղաների շիրիմների առաջ, գլուխ խոնարհում:
Հիմա գնացել է Վազգեն Սարգսյանի կամ Մոնթե Մելքոնյանի շիրիմին, ի՞նչ ասի, ասի՝ տղաներ, ձեր ազատագրած հողը ես մի գրչի հարվածով հանձնե՞լ եմ: Այդքան դուխ ունի, այդքան լավ տղա է, Լուկաշենկոն ինչ ասես ասեց երկու օր առաջ, թող մի հատ պատասխաներ այդ մարդուն: Արա, տղա չե՞ս, մի հատ դեմ, դիմաց կանգնի, ասի՝ գիտե՞ս ինչ, մի երկրի ղեկավար դու ես, մի երկրի ղեկավար ես եմ:
Շքախմբով գալիս են, ճանապարհները փակում են, որ ինքը գա, գնա: Թող գա գնա, մեկ է՝ այն տղաները, որ Եռաբլուրում են, նրանց հոգիները վերևում է ու նրանց ձեռից ոչ մեկը չի պրծնելու, արդարադատություն վաղ թե ուշ լինելու է ու ամեն մեկը իր արժանի պատիժը ստանալու է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ասում է՝ տղաները բամբակի մեջ պահած են. տո սրիկա, կարող է քո տղան է բամբակի մեջ պահվել, մեր տղաները այն տղաներն են եղել, որ մի քայլ անգամ իրենց վստահված դիրքից հետ չեն գնացել, պահել են այդ դիրքերը ատամներով»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.