Հայկ Դեմոյանը դատախազին հրավիրել է քննարկել Ցեղասպանության մասին իշխանությունների հայտարարությունների իրավաչափությունը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հրավիրել է քննարկելու իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու փորձերը, դրանք կանխարգելելու և քրեական պատժի ենթարկելու իրավաչափության հարցը:
Նա նշել է, որ քննարկման օրակարգում կլինեն 2018-2024թթ. ընթացքում գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացված մի շարք կոռուպցիոն գործողությունների, ադրբեջանական հակահայ ռասիստական քարոզչությանը նպաստող դրվագների ներկայացումը և դրանք պատժելու հնարավորությունը։
Նրա առաջարկած օրակարգում պետք է լինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն կատարելու դեպքով 2007թ. հարուցված քրեական գործի վերաբացման հնարավորության քննարկումը և ծանոթացումը գողություն կատարելու մեջ կասկածվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի քրգործի շրջանակում տված ցուցմունքներին:
Դեմոյանը նշել է, որ պետք է քննարկվի նաև 2017-2018թթ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավազակային երկու ներխուժման արդյունքում հաստատությանը նյութական վնաս հասցնելու դրվագների ներկայացման հարցը, այդ թվում՝ չհրապարակված տեսանյութերի տեսքով: Նա առաջարկել է պարզաբանել 2021թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի արգելափակման և դատաքննության փուլ չտեղափոխելու հանգամանքները:
Դեմոյանի առաջարկած հաջորդ հարցը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացված փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման, կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի ներկայացումն է:
«Ինչպես տեսնում եք, բոլոր ներկայացված հարցերը խիստ կարևոր են մեր երկրի անվտանգության տեսանկյունից և դրանք բացարձակ կապ չունեն որևէ անձի շահերի ու նպատակների իրագործման հետ»,- գրել է նա:
Պատմաբանն առաջարկել է հանդիպումն անցկացնելու համար ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։ Դրանում կընդգրկվեն «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աննա Գրիգորյանը, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանն ու Ռուբեն Մելքոնյանը, ինչպես նաև Ազգային դեմոկրատական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը և Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.
-
2025-05-12 19:14
Поскольку контакты властей Армении с командой Трампа за последние 100 дней не дали особых результатов и обеспечить активное взаимодействие в двусторонних отношениях не удалось, власти Армении решили найти другие варианты налаживания сотрудничества с администрацией. Об этом пишет Армянский центр американских исследований.
-
2025-05-12 18:40
Потерпевшие в результате действий полиции Армении на митингах в июне 2024 года уже определены, но в статусе обвиняемого пока никого нет. Об этом председатель Следственного комитета Армении Артур Погосян заявил в парламенте, представляя годовой отчет о работе своего ведомства.
-
2025-05-12 18:39
Следственный комитет Армении возбудил уголовное дело в связи с оскорбительными высказываниями и публикациями провластного блогера Романа («Ромашки») Багдасаряна в адрес карабахских армян. Об этом сообщили в ответ на запрос Sputnik Армения.