Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴNԶԱ Է ՆԵՐԱՐԿՈՒՄ
«Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և ՔՊ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված սցենարով:
Սրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում քննարկման առարկա դարձող նյութի սկզբնաղբյուրը շատ դժվար է լինում ճշտելը կամ թեման այնպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում, որ հետևից հասնել չի ստացվում:
Մի խոսքով, իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստություն է տեսել` տոտալ ապատեղեկատվության, իսկ որոշ ուղղություններով, տեղեկատվության բլոկադայի միջոցով»,-գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.
-
2025-07-04 05:57
Генеральная прокуратура Республики Армения представила ходатайство председателю Национального Собрания Алену Симоняну о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата фракции «Армения» Артура Саргсяна.
-
2025-07-04 05:54
Президенты России и США провели телефонный разговор 3 июля, он длился около часа. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-07-04 05:50
Уполномоченный по правам человека в России Татьяна Москалькова направила официальное обращение к омбудсмену Азербайджанской Республики Сабине Алиевой в связи с задержанием граждан РФ, в том числе журналистов «Sputnik Азербайджан».