Դավիթ ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՉՆԱՅԱԾ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻՆ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՐ ՀԱՄԱՐ
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը պատասխանել է Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյի հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը որոշ կրճատումներով:
- Մինչև այսպես կոչված դատավարության սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբեն Վարդանյանը համարձակ քայլի գնաց և հայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարությունն ամբողջությամբ կեղծված է՝ կեղծ փաստաթղթերով, իրականության հետ որևէ աղերս չունեցած արձանագրություններ ստորագրելու պարտադրանքով: Իրապես, ի՞նչ կարող ենք ակնկալել այս դատավարությունից:
- Շատ կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, Freedom House-ը, “Բժիշկներ առանց սահմանների” կազմակերպությունը Ադրբեջանը հռչակել են որպես աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը, այնպես որ մենք մեծ հույսեր չունենք այս “դատավարությունից”: Օրինակ, նախորդ ամիս հայրս փաստաթղթերը ստացել է ադրբեջաներենով, ունեցել է ընդամենը երեք շաբաթ՝ ավելի քան քսան հազար էջ կազմող գործին ծանոթանալու՝ Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանչի միջոցով: Տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում մյուսների դեպքում, մեզ հայտնի է, որ հորս գործը մյուսներից առանձին է քննվում, բայց ես կարծում եմ, որ մյուսների դեպքում էլ նույն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առավել ևս հայերի համար այդպիսին լինել չի կարող:
- Այնուամենայնիվ, զգացել ենք, որ Ձեր հայրը մարտական է տրամադրված, ցանկանում է պաշտպանել իր դիրքորոշումը, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Արցախում, պաշտպանել Արցախի ժողովրդին: Արդյոք ունե՞ք այն զգացողությունները, որ նա այս դատավարությունն օգտագործելու է որպես հարթակ:
- Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված, անդրդվելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը: Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը ՝ անկախ ազգությունից: Չնայած իրավիճակին, չնայած ինչպես իր, այնպես էլ մյուս հայերի հանդեպ բոլոր անարդարություններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրությունը, որ մենք ունենք՝ ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմյանց հետ բանակցելն է և փոխադարձաբար միմյանց հասկանալը:
- Հասկանալի է, որ այս դատավարությունը կողմնակալ է լինելու, և որ դատավճիռն ի սկզբանե կասկած չի հարուցում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վրեժ լուծել Արցախից, բայց ի՞նչ կարելի է ակնկալել մասնավորապես Ֆրանսիայից կամ Եվրոպայից՝ այս ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար:
- Ճիշտ նկատեցիք, որ այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկների կառավարությունների գործողությունները:
Օրինակ՝ հայրս ինձ ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում հավուր պատշաճի պատրաստել իր պաշտպանությունը, ահա թե ինչու Ադրբեջանից պետք է պահանջել, որ եթե դատավարությունը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պետք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկա գտնվել այդ նիստերին և լսեն, թե ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ, որովհետև չնայած հայտարարված “բաց դատավարությանը”, միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներն են դրան մասնակցում: Երկրորդ բանը կարող է լինել կոչը Ֆրանսիայի կառավարությանը՝ ավելի շատ խոսելու Ադրբեջանի այս անարդարություններից և ճնշում գործադրելու Եվրոպական միությա վրա, որպեսզի դադարեցնեն բոլոր գործարքները Ադրբեջանի հետ: Դա միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը չէ, դա նաև սեփական քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի հարց է, Ադրբեջանում կա 300-ից ավելի քաղբանտարկյալ, և եթե թույլ է տրվում, որ Ադրբեջանը նման կերպ վարվի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն ավելին կանի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի, եվրոպացի զբոսաշրջիկների դեմ:
- Ադրբեջանն ասում է, որ Ֆրանսիան արդեն Հայաստանի կողքին է: Իսկ ահա բացի Ֆրանսիայից, էլ ո՞վ կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի վրա: Օրինակ՝ Դուք ինչ-որ բան ակնկալո՞ւմ եք Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփից: Արդոք կարծո՞ւմ եք, որ նրա միջամտությունը կարող է ինչ-որ փոփոխության հանգեցնել:
- Մենք շատ սպասելիքներ ունեինք ԱՄՆ նախկին նախագահից Ցեղասպանության հետ կապված, նա շատ բան էր խոստացել հայերին, բայց շատ բան չարեց: Դրանք միայն խոսքեր էին, որոնց գործողություններ չհաջորդեցին: Այժմ մենք հույսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապված: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները, և մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրավունքների, հատկապես՝ քրիստոնյաների իրավունքերի հարցը շատ կարևոր է նրանց համար, ահա թե ինչու մենք լիահույս ենք, որ այս վարչակազմը և նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում:
- Եթե դատավճիռը բարենպաստ չլինի, իսկ իրականում քիչ հնարավորություն կա, որ այն բարենպաստ կլինի, արդյոք նախատեսո՞ւմ եք դիմել միջազգային դատական ատյաններին՝ նրանց ազատ արձակման հարցը միջազգային դատարանների մակարդակում բարձրացնելու համար:
- Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, այն է, որ շարունակելու ենք աշխատել հասնելու համար նրան, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի հայերի իրավունքները: Դա շատ կարևոր է, սակայն առանց միջազգային քաղաքական աջակցության այդ քայլերը արդյունավետ լինել չեն կարող:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.