Մարությանի գրասենյակ․ Դատախազությանը հորդորում ենք այս տեսանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՔՊ-ին աջակցող «պապիկը» խիստ ագրեսիվ ձևով հարձակվում իրեն նկարահանող լրագրողների վրա, հայհոյում և հարվածում է նրանց, բացահայտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրասենյակը, որը նաև տեսանյութն է տարածել:
«Ուշագրավ է, որ այս տեսանյութն ակտիվորեն տարածում են իշխանական քարոզչամիջոցները՝ փորձելով ցույց տալ, իբր «քաղաքացին» մերժում է բոյկոտը։
Ցավում ենք, որ մի քանի տարի առաջ ժողովրդի իրական աջակցությամբ իշխանության եկած ուժը այսօր մնացել է նմանների հույսին, որոնք հարնային վայրերում հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են ու խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։ Սա ճիշտ նույն վիճակն է, որում գտնվում էր նախորդ իշխանությունը մոտ 10 տարի առաջ։
Դատախազությանը հորդորում ենք այս տեղանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, հայտնաբերել այս «քաղաքացուն» և քրեական վարույթ հարուցել։
Բոյոկոտին միացած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին խնդրում ենք չտրվել պրովոկացիաներին և շարունակել օրինական բոյկոտը»,- ասված է հաղորդագրության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.