ԶՊՄԿ ղեկավարության և աշխատակիցների հանդիպումը որևէ արդյունքի չի հանգեցրել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և գործադուլ հայտարարած աշխատակիցների հանդիպումը որևէ արդյունքի չի հանգեցրել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31–ի առավոտից ԶՊՄԿ ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: ԶՊՄԿ ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե նրանք չդադարեցնեն գործադուլը։
«Ակցիայի մասնակիցների ու կոմբինատի ղեկավարության հանդիպումը որևէ արդյունքի չի հանգեցրել. ընկերության տեսակետը չի փոխվել, աշխատավարձի պահանջված չափը մենք անիրատեսական ենք համարում»,– ընդգծեց Մարգարյանը։
Գործադուլ հայյտարարած կոմբինատի աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի 50 տոկոս բարձրացում, իսկ ԶՊՄԿ–ից նշում են, որ այս տարվանից աշխատավարձի` մինչև 20 տոկոս բարձրացմամբ նախատեսում են աշխատավարձերի համահարթեցում։
Մարգարյանը նաև դժվարացավ ասել, թե առաջիկայում ինչ քայլեր են նախատեսում անել` նշելով միայն, որ այս պահին խորհրդակցություններ են ընթանում, իսկ առաջիկա ծրագրերի մասին հրապարակային կներկայացնեն։
Նշենք` մամուլում նշվում է, որ գործադուլ հայտարարած կոմբինատի աշխատակիցներն իրենց պահանջի վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկություն են անցկացրել, որի արդյունքներով 2440 աշխատակից կողմ է քվեարկել։ Կոմբինատն ունի ավելի քան 4600 աշխատող։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.