Զախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգում
Այսօր՝ փետրվարի 6-ին, ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական «Բաքու-Մոսկվա» լրատվամիջոցը ներկայացնող լրագրողի ծավալուն հարցը, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն կատարած այցի և Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի մասին։
Զախարովան նշել է, որ ռուսական կողմն արդեն մեկնաբանել է իր դիրքորոշումը վերոնշյալի առնչությամբ:
«Երկրորդը, որքան հիշում եմ, դուք, այսօր ձեզ հենց այդպես էլ ներկայացրի, «Մոսկվա-Բաքու» գործակալությունից եք, չէ՞։ Եվ ձեր գործակալությունը շուտով կդառնա 10 տարեկան: Որքան հասկացա, մտադիր չեքձեր գործակալության անվանումը փոխել ու դառնալ «Մոսկվա-Երևան», այնպես չէ՞։ Դրա մեջ, հավանաբար, ոչ մի վատ բան չկա: Բայց ես չեմ կարծում, որ նման բան ձեր ծրագրերի մեջ չկար: Ուրեմն մնացեք այն օրակարգում, որը լուսաբանում եք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններից։
Այդ օրակարգում մենք մեկնաբանելու բան ունենք։ Ունենք բազմաթիվ ծրագրեր, հարցեր, խնդիրներ։ Հենց դրանով էլ ուզում ենք զբաղվել: Եվ ձեզ, ձեր գործակալությանը, շատ շնորհակալություն այն բանի համար, որ միշտ, տարեցտարի, շատ նվիրված, շատ անկեղծ և շատ պրոֆեսիոնալ կերպով լուսաբանել եք մեր երկրների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները։ Մաղթում եմ ձեզ երկար կյանք: Մաղթում եմ ձեզ ոգեշնչում: Մաղթում եմ ձեզ հաջողություն: Դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել ձեր հարցի վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.