ՃՆՇՈՒՄՆ ԱՃՈՒՄ Է, ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀԱՊԿ-ԻՑ
«Մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ»,- ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց այն գործիչը, որի մեղքով 21-րդ դարում արցախահայությունը ենթարկվեց շրջափակման, սովահարության, էթնիկ զտումների և բռնի տեղահանման, իսկ Հայաստանի բնակիչներից խլեցին ավելի քան 200 քառ.կմ տարածք։ Փաշինյանն ամերիկահայերին ներկայացրեց իր խաղաղ նախաձեռնությունը, որոշ շրջանակներ նրա անդրօվկիանոսյան այցի հետ են կապում ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի կոնկրետացման հեռանկարն ամենամոտ ապագայում...
ՀԱՊԿ-ից ՀՀ-ի անհապաղ ելքի հարցով Փաշինյանի նկատմամբ գործադրվող ճնշումն օրեցօր աճում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայություններին այլևս չեն գոհացնում «սառեցված անդամակցության» կարգավիճակն ու կազմակերպությունից դուրս գալու մեխանիզմի բացակայության մասին պատճառաբանությունները: Իշխող վերնաշերտի պարագլխից նրանք պահանջում են ավարտել գործընթացը քաղաքական հայտարարությամբ, մինչդեռ ՌԴ-ից Փաշինյանին դյուրըմբռնելի հասկացնել տվեցին, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերջնական խզման մասին հայտարարությունը սպառնում է ԵԱՏՄ ձևաչափով համագործակցության դադարեցմամբ, որտեղ, իր իսկ՝ Փաշինյանի խոսքերով, «մենք բոլորովին վատ չենք զգում մեզ»։ Արևմտյան հատուկ ծառայությունները հաշվարկ են կառուցում այն բանի վրա, թե Հայաստանի ելքը խթան կդառնա ասիական պետությունների համար։
ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, ըստ Ջորջ Սորոսի հետևորդների թվին պատկանող ՔՊ-ականների, պետք է ուղեկցվի ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու մասին հայտարարությամբ: Այդ առնչությամբ իշխանական հեռուստաալիքներով ռուսատյաց հիստերիայի նոր ալիք բարձրացավ։ Դրա նախաձեռնողները աջուձախ մեջբերում են Պուտինի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել ԼՂ-ում, իսկ Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել։ Հիստերիան բորբոքում են միտումնավոր, շրջանցելով այն ակնհայտ ճշմարտությունը, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում արևմտյան առաջնորդների հովանու ներքո Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ ՀԱՊԿ-ի նկատմամբ գլխավոր դգոհությունը կապված է 2022թ. սեպտեմբերի 13-ին ինքնիշխան Հայաստանի տարածքի 5 ուղղություններով Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սորոսի մարդիկ պարբերաբար այցելում են իշխանական հեռուստաալիքներ, որպեսզի հայտարարեն, որ այդ ագրեսիան այն ժամանակ կասեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկ հեռախոսազանգով։ Հովսեփ Խուրշուդյանն այդ պնդումը կրկնում է յուրաքանչյուր հրապարակային ելույթի ժամանակ, և ոչ միայն նա:
Ի տարբերություն «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավարի, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիան կասեցրել է Ռուսաստանը: Նրա խոսքերով, ՀԱՊԿ-ը չի խուսափել իր պարտավորությունների կատարումից այնքան ժամանակ, քանի դեռ պետության ղեկին եղել են ողջամիտ ղեկավարներ: Հայկական կողմը կարող էր օգտվել ոչ միայն ՀՀ և ՌԴ միջև 1997թ. կնքված մեծ պայմանագրից, այլև 2010-ին նախագահներ Մեդվեդևի և Սարգսյանի ստորագրած փաստաթղթից, որով երկարաձգվեց ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Շարմազանովը հիշեցրեց, որ փաստաթղթում ներառված էր դրույթ, ըստ որի՝ ռազմակայանի զորակազմը պետք է պաշտպաներ ոչ միայն հայ-թուրքական սահմանը, այլև ՀՀ սահմանները ողջ երկայնքով:
Շարմազանովը հիշեցրեց, որ 2016-ի աշնանը ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական տվեց Ալիևի ապրիլյան ագրեսիային, իսկ մինչ այդ՝ 2015-ին Տավուշում հայտնի դիվերսիայից հետո, ՀԱՊԿ-ն անվանեց իրերն իրենց անուններով, դատապարտելով ՀՀ սահմանների դեմ ադրբեջանական սադրանքը:
«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանին մատակարարվեց 50 հազար տոննա անվճար զենք, «Իսկանդերներ», 300 մլն՝ արտոնյալ պայմաններով վարկի տեսքով... Խնդիրը ՀԱՊԿ-ը չէ և ոչ էլ Ռուսաստանը, խնդիրը Փաշինյանն է»,- ընդգծեց հանրապետականը։ «Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ դադարեցնելով անդամակցումը ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը չի կարող մնալ ԵԱՏՄ անդամ: Փաշինյանը գիտի, որ միայն այդ անդամակցման հաշվին է իր կառավարությունը դեռ կարողանում թոշակներ ու աշխատավարձեր վճարել։ Չի կարող լինել այնպես, որ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վատ լինեն, իսկ ԵԱՏՄ-ի հետ՝ լավ։ Որտե՞ղ են վաճառելու հայկական կոնյակն ու գյուղմթերքը, չեմ խոսում արդեն ռուսական էժան գազի մատակարարման ու տրանսֆերտների մասին»։
Փաշինյանը հայտնվել է կոշտ ճնշման տակ. նրանից պահանջում են կատարել ստանձնած պարտավորություններն ու խոստումները։ Հատուկ ծառայություններից նրա հրահանգիչները պնդում են, որ անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու համար, իսկ Բաքուն ու Անկարան պահանջում են արտատարածքային միջանցք տրամադրել։ Ընդդիմության ճամբարից խոսում են այն մասին, որ «միջանցքի» գաղափարը վաղուց համաձայնեցված է Փաշինյանի հետ, մնում է Թեհրանի համաձայնությունը, որը հայտնի ռիսկերի լույսի ներքո կարող է թուլացնել դիմադրությունը…
Մոսկվան, իր հերթին, պահանջում է վերջնականապես կողմնորոշվել արտաքին քաղաքական ուղեգծի ընտրության հարցում։ Փաշինյանը չի կարողանա նստել միանգամից մի քանի աթոռի, ցանկացած կտրուկ քայլ անկանխատեսելի հետևանքներ կունենա, իսկ նրա իշխանությունն առանց այդ էլ մազից է կախված՝ Սորոսի հետևորդների ակտիվ քայքայիչ աշխատանքի պատճառով։
Իշխանական ճամբարում մեր աղբյուրները պնդում են, որ ներկուսակցական խմորումները, որոնք արդեն արտահոսել են լրատվամիջոցների էջեր, նախաձեռնում են Սորոսի մարդիկ։ Այդ հանրությունն այլևս չի բավարարվում իր մարդկանց առաջմղումով առանցքային պաշտոնների, այլ վճռական քայլեր է պահանջում ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ վերջնական խզման ուղղությամբ։ Սորոսականներն ակտիվորեն առաջ են մղում Գյումրիում 102-րդ ռազմաբազայի շուտափույթ փակման թեմայով հանրային քննարկումը։
Մինչեվ վերջերս իշխող վերնաշերտի պարագլխի վրա ճնշումը մեղմ էր, հիմա այն բազմապատիկ ուժգնացել է։ Պատահական չէ, որ հունվարի 31-ին ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարց տրվեց. « Գուցե զենքը դրել են ձեր գլխին, ստիպե՞լ, որ Ցեղասպանության հետ կապված նման հայտարարություն անեք, գուցե դա խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանների՞ց է»…
Փաշինյանին ստիպում են արագացնել ընթացքը բոլոր ուղղություններով. 1915թ. Ցեղասպանության փաստը վերանայելու առումով նա արդեն բավական «առաջադիմել» է, սակայն նրանից ավելին են պահանջում, ընդ որում՝ ոչ թե հեռավոր ապագայում, այլ այստեղ և այս պահին։ Չի բացառվում, որ այդ պահանջները կրկնվեն ԱՄՆ այցի ընթացքում, որտեղ Փաշինյանն անպայման կհանդիպի (ոչ պաշտոնապես) հատուկ ծառայությունների իր հրահանգիչների հետ։ Հայտնի է, որ այդ հրահանգիչները ամեն տեսակի միջազգային համաժողովների շրջանակներում սովորաբար հանդիպումներ են ունենում ՀՀ իշխող վերնաշերտի ներկայացուցիչների (օրինակ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի) հետ։ Սորոսի հետևորդները կանխավայելում են, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանն անպայման հանդես կգա Ռուսաստանին հասցեագրված կտրուկ հայտարարություններով։
Ամերիկահայերի հետ վերոնշյալ հանդիպման ժամանակ Փաշինյանն արտաբերեց մի արտահայտություն, որը, վստահ եմ, դառնալու է նրա «այցեքարտը» («խարանը») բոլոր ժամանակների համար։ Նա ասաց, որ անցնելով 44-օրյա պատերազմում կրած պարտության միջով՝ Հայաստանը հնարավորություններ ստացավ անկախության ու ինքնիշխանության զարգացման համար: Այդ պատերազմում զոհվածներից մեկի մայրը արձագանքեց այդ արտահայտությանը ռեպլիկով, որ երեք նախագահներից ոչ մեկը չի կարողացել այնպես գովազդել իր հաղթանակները, ինչպես Նիկոլն է գովազդում իր պարտությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:59
7 лет правящий режим регулярно использовал укрупнение общин в политических целях. После отставки 16 мая Дианы Гаспарян с поста мэра в Вагаршапате назревает скандал в связи с намерением властей произвести очередное укрупнение с целью обеспечить ГД победу на внеочередных выборах, которые состоятся нынешней осенью. Напомню, что в 2021 г. Вагаршапат был расширен за счет Воскеата, об общине Хой с ее 17 деревнями речь не шла, ибо в этом не было необходимости. Сегодня в Эчмиадзине говорят, что попытка укрупнения за счет общины Хой имеет под собой сугубо политические причины. Гаспарян с 2018 г. оставила о ГД не самые лучшие воспоминания. Антикоррупционный комитет расследует дела в связи с бизнесами ее семьи, а также законность выданных мэром разрешений на строительство особняков.
-
2025-06-06 09:15
Главной фишкой празднования 50-летнего юбилея Пашиняна в правительственном особняке на Севане с участием большого количества высокопоставленных гостей стали директивы, которые главарь правящей верхушки довел до своих назначенцев с видом на летние месяцы. Все поголовно обязаны вести агитацию в массах против второго и третьего президентов, Армянской Апостольской Святой Церкви, действующей Конституции и России, но обо всем по порядку.
-
2025-06-04 09:40
9 мая 2024 г. движение "Тавуш во имя Родины" под началом архиепископа Баграта Галстаняна дошло из Тавуша в Ереван, засим последовало несколько митингов. После разгрома 12 июня, как и следовало ожидать, уличные акции пошли на спад, а попытки вывести массы на улицы оказались тщетными вплоть до нынешнего лета.
-
2025-06-02 09:09
Путин хочет уже 7 регионов вместо 4, что по-видимому будет отражено в Конституции РФ. Пашинян сказал, что инициирует изменения в Конституции РА, если КС решит, что мирное соглашение противоречит Основному закону Армении. Поскольку текст мирного соглашения представляет собой свод требований Ильхама Алиева, то готовность Пашиняна изменить Конституцию, если вдруг выяснится, что текст соглашения противоречит ей, говорит сам за себя. А еще о том, что текст новой Конституции пишется под диктовку Баку, формально процессом руководит министр юстиции Србуи Галян. Очевидно, что карманный КС не примет решение, которое будет противоречить интересам Пашиняна, а потому громогласное обещание главаря правящей верхушки – это, всего лишь, очередное проявление рабской готовности выполнить любой каприз Алиева!