Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ. ՄԵՆՔ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑԻՆՔ ԱՄՆ-Ի ՀԵՏ, ՍՏԱՑԱՆՔ ՏԱՆՁԻ ՊՈՉ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք որևէ ստրատեգիական հետաքրքրություն չենք ներկայացնում ԱՄՆ-ի համար, երկրորդը՝ մենք այնտեղ դիվանագիտություն չունենք, պրոֆեսիոնալ դիվանագետներ չունենք, փողոցից եկած մարդիկ են, որոնք երևի չեն հասկանում, որ այսպիսի այցը վերջին պահին չեն կազմակերպում, ամիսներ առաջ պետք էր արդեն պայմանավորվածություն ունենալ՝ ում հետ եք հանդիպում, որտեղ եք գնում և այլն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում ոչ Թրամն ընդունեց, ոչ պետքարտուղարը:
«Իշխանությունները չեն հասկանում՝ դիվանագիտությունը ինչ է, նրանք բոլոր հույսերը կապեցին Բայդենի հետ և մնացին առանց ազդեցության, այս նոր ադմինիստրացիայում: Ոչ ոք իրեն չհանդիպեց: Տեսեք, մենք ստրատեգիական պայմանագիր կնքեցինք Ամերիկայի հետ, ստացանք տանձի պոչ, նրանք անգամ չհանդիպեցին մեր լիդերին: Էլ չեմ ասում, որ անգամ ինաուգուրացիային իրեն չկանչեցին։ Վրաստանի նախագահը այնտեղ էր, իսկ Հայաստանի ղեկավարը, որ, կներեք, այսքան իրեն ճղելով, որ մենք դեմոկրատիա ենք ուզում, Արևմուտք ենք ուզում, ռուսներին չենք ուզում, անընդհատ ռուսներին վիրավորելով, Ղարաբաղը հանձնելով, հարաբերությունները փչացնելով Ռուսաստանի հետ, էլի չարժանացավ անգամ 15 րոպե Թրամփի հետ հանդիպման»,-ասաց նա:
Հարցին՝ դա կապ ունե՞ր նրա հետ, որ ՀՀ իշխանությունը ակնհայտ դեմոկրատներին էր աջակցում, Խաչիկյանը պատասխանեց. «Այն փաստը, որ, այսպես կոչված, դեսպանը խառնվում է ԱՄՆ ներքին գործերին, դա արդեն ապացույց է, որ նա դիվանագիտության հետ որևէ ընդհանուր բան չունի։ Դա մեծ սխալ է համարվում և դիվանագետին կարող են դուրս հանել երկրից դրա համար։
Փողոցից եկած մարդիկ չպետք է ոչ երկիր կառավարեն, ոչ էլ դեսպան լինեն, այն էլ աշխարհի ամենակարևոր երկրում»:
Խաչիկյանի խոսքով, այս խայտառակ այցը աննախադեպ է նաև այն առումով, որ երկրի ղեկավարը չարժանանալով որևէ պաշտոնական հանդիպման, հանդիպում է աղանդավորների հետ. «Այնտեղ մի մասը աղանդավորներ էին։ Եվ այդ նախաճաշը և աղոթքը, այդ մեխանիզմը օգտագործվում է սեկտայի անդամ դարձնելու համար, ես դա գիտեմ, որովհետև որոշ մարդիկ գիտեմ, որոնք դարձել են աղանդի անդամ, այդպես են իրենց ներքաշում»,- ընդգծեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.