Կոպիրկին․ Մոսկվան վճռական է օգնելու Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին հաստատել է ռուսական կողմի վճռականությունը՝ օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նրա խոսքով ՝ հայ-ռուսական երկկողմ երկխոսության օրակարգում Մոսկվան առաջնային ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության հարցերին:
«Ռուսաստանը վճռական է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների զարգացման, այդ թվում ՝ հավասարակշռված և փոխադարձ ընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի և հաղորդակցությունների ապաշրջափակման գործում», - հայտարարել է Կոպիրկինը ելույթ ունենալով ՌԴ դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ:
Նրա խոսքով, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի համոզմունքն առ այն, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների արմատական շահերին: Կոպիրկինը նշել է, որ այդ տրամադրվածությունը հաստատել են հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները:
«Մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչ են մնում մշակութային-հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում, միջանձնային շփումները, որոնց պահպանման գործում մեծ դեր են խաղում հայրենակիցների կազմակերպությունները», - հայտարարել է Կոպիրկինը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.