Ալեն Սիմոնյան․ Հայաստանի կողմից ռուսական հնարավոր միջնորդության ընդունումը քիչ հավանական է
Միջնորդության ռուսական հնարավոր առաջարկի ընդունումը Հայաստանի կողմից քիչ հավանական է, բայց մենք պատրաստ ենք առաջարկներ քննարկել, սակայն անցյալի փորձը մեզ շատ վատ հիշողություններ է թողել։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ Հայաստանն ունի հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն տրվել։ Որպես օրինակ Սիմոնյանը բերել է ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման արձագանքը ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ հայ-ռուսական պայմանագրի շրջանակում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է գոնե քայլեր ձեռնարկեր, բայց Հայաստանը նույնիսկ քաղաքական գնահատականչստացավ. «Մեզ միայն ասացին, որ պարզ չէ, թե որտեղ է սահմանը։ Այս պայմաններում հայկական կողմը կարող է թերահավատորեն վերաբերվել ռուսական միջնորդության հեռանկարներին»,- ավելացրել է խորհրդարանի նախագահը։
Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, որտեղ պետք է պաշտպանեին հայերին, իսկ Հայաստանին մեղադրելն այն բանի համար, որ դա տեղի է ունեցել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, խուսափելու փորձ է (իրենց պատասխանատվությունից- խմբ.): Ալեն Սիմոնյանը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը 2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։
Նա վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը, հիանալի գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, և ինչպես են հայ ժողովրդին մենակ թողել՝ բացատրելով, որ Ռուսաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի հայ ժողովրդին իր անկեղծության մեջ համոզելու համար։
«Անթույլատրելի է 100 տարին մեկ գալ և Հայաստանը պաշտպանելու կարգախոսներով հայ ժողովրդին սակարկության առարկա դարձնել։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շքեղություն»,- ընդգծել է խորհրդարանի խոսնակը՝ համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանում ոչ մի գործընթաց տեղի չի ունենում առանց հիմնական խաղացողների գոնե դրական կամ բացասական միջամտության փորձերի։
«Կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավական լուրջ դեր են խաղացել և խաղում են բոլոր վերջին գործընթացներում»,- նշել է Սիմոնյանը՝ որպես օրինակ բերելով Ադրբեջանի՝ կոնկրետ հարթակներում բանակցություններ վարելը և համահունչ հռետորաբանությունը Հայաստանի վերաբերյալ։
«Հայաստանի և Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը սերտորեն փոխկապակցված են, և այս առումով ապագան մեր ձեռքերում է։ Մենք հարցերը մեկընդմիշտ լուծելու պատմական հնարավորություն ունենք»,- եզրափակել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.