Փաշինյան․ ՀՀ-ում բոլոր կուսակցությունները, նաև ՔՊ-ն, գործել են ՀՅԴ գաղափարախոսությամբ
Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից երկրում եղել է միայն մեկ կուսակցություն՝ ՀՅԴ, և բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո։ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թերևս փորձելով պատկերավոր բացատրել, թե ինչ տրանսֆորմացիա է տեղի ունեցել ՀՀ նախկին և ներկա ազգային նպատակների միջև։
«Եղել է իսկական Հայ հեղափոխական դաշնակցություն-ՀՅԴ, եղել է ՀՀՇ-ՀՅԴ, եղել է ՔՊ-ՀՅԴ և այլն։ Հարց է ծագում՝ բա ինչու՞ բոլորս չենք գնացել ու անդամագրվել ՀՅԴ-ին։ Ամենատարբեր պատճառներով, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի դաշնակցական է, քան իրական դաշնակցականները, ՔՊ-ին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցականներ ենք, քան՝ իրական դաշնակցականները»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ աղետների միջով անցնելուց հետո գաղափարական տրանսֆորմացիա է տեղի ունեցել։ Ըստ նրա՝ նախկինում տրամաբանությունն այնպիսին էր, թե ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար։ Տեղի ունեցող տրանսֆորմացիայից հետո ձևակերպվում է հետևյալը՝ ՀՀ-ն արդեն բարձրագույն նպատակ է, դրանից ավելի բարձր նպատակ չկա։
«Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ է ինչ-որ ավելի լավ հայրենիք ունենալու կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ ՀՀ-ն այն հայրենիքն է, որը մենք ունենք և մենք չպետք է այն օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։ Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք և ունենք, հետևաբար մեր բոլոր ազգային և պետական իդեալները պետք է իզոլացվեն ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մեջ»,- ասել է վարչապետը։
Հավելում է՝ վատն այն է, որ այս եզրակացություններն արվել են աղետների միջով անցնելուց հետո։ Կարծում է՝ եթե ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, գաղափարապես դաշնակցական չէինք լինի։
Փաշինյանի համոզմամբ՝ միայն այս գաղափարական տրանսֆորմացիայից է կախված Հայաստանի լինելությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.