Հունաստանի ՊՆ ղեկավարը հերքել է Հայաստանին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին հրապարակումները
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու ծրագրերի մասին հրապարակումները:
Դենդիասը պատասխանել է «Հունական լուծում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը, որն ուղարկվել էր դեռևս 2024 թվականի դեկտեմբերի կեսերին։
Հարցման մեջ ասվում էր, որ մի շարք հրապարակումների համաձայն՝ պաշտպանության նախարարությունը մտադիր է շահագործումից հանել ռուսական զենիթային համակարգերը, այդ թվում՝ Ս-300-ները, և դրանք փոխարինել նոր՝ Իսրայելում կամ այլ երկրում արտադրված համակարգերով: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանից հետո նախատեսվում է այդ միջոցները զիջել Հայաստանի ՀՕՊ-ին՝ «Ֆրանսիայի և այլ գործընկերների հետ լայն ռազմավարական համագործակցության շրջանակներում»:
«Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել: Ամեն դեպքում, Ազգային պաշտպանության նախարարության քաղաքականության գլխավոր չափանիշը Հունաստանի տարածքի ցանկացած կետում երկրի պաշտպանունակությունն ամբողջ ծավալով պահպանելն է»,-ասված է հույն նախարարի պատասխանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ enikos.gr պորտալը տեղեկացրել էր, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի «Ս-300», «Տոր-Մ1» և «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։
Նոյեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հունաստանից Հայաստանին ռուսական արտադրության զենիթահրթիռային համալիրների փոխանցման վերաբերյալ դիմում չի ստացվել: Նա հիշեցրել էր երկկողմ միջկառավարական համաձայնագրերի պահպանման անհրաժեշտության մասին, որոնք արգելում են առանց ՌԴ համաձայնության մատակարարված տեխնիկայի վերաարտահանումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.