Последние новости

ՆԻԿՈԼՆ ՈՒ ՋԱԼԱԼԸ. Ո՞ՒՄ ՄԵՂՔՆ Է ԱՎԵԼԻ ԾԱՆՐ

Ինչպես արդեն հաղորդվել է, դատարանը հինգուկես տարվա ազատազրկման է դատապարտել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Հիշեցնենք, որ Հարությունյանը Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի սկզբից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը. պատերազմական գործողությունների միայն վերջին օրերին, ստացած վիրավորումից հետո նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:

Քրեական գործը քննել է Սյունիքի դատարանը, լայնորեն չի լուսաբանվել, բայց հայտնի է, որ Հարությունյանին մեղսագրել են անփութություն ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչն անզգուշաբար հանգեցրել է ծանր հետևանքների: Ավելի կոնկրետ՝ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել նրանում, որ իր կայացրած սխալ որոշման հետևանքով, ընկնելով ադրբեջանական ստորաբաժանումների հարվածի տակ, զոհվել են հրետանային դիվիզիոնի զինծառայողներ։ Ինքը ՝ Հարությունյանը, մեղքը չի ընդունում։

Սոցիալական ցանցերում մեկնաբանությունները տարբեր են: Զոհվածների հարազատները համարում են, որ դատավճիռը մեղմ է։ Մեկնաբանողներից ոմանք վստահ են, որ Հարությունյանը հատուցում է պատերազմից հետո լռելու համար։ Մյուսները, հակառակը, կարծում են, որ իշխանություններն այդ կերպ մտադիր են «պարզերես անել» Հարությունյանին, զերծ պահելով այլ մեղադրանքներից։ Ոմանց կարծիքով՝ Հարությունյանը ստացավ այն, ինչին արժանի էր, ոմանք էլ համարում են, որ ներկայացված մեղադրանքն անարդարացի է... Չլինելով ռազմական փորձագետ՝ հանձն չեմ առնի մեկնաբանել դատարանի կոնկրետ որոշումը, բայց ստեղծված իրավիճակում կա մի ուշագրավ տեսանկյուն։

Հասկանալի է, որ հրամանատարները հենց նրա համար էլ գոյություն ունեն, որ որոշումներ կայացնեն, անկախ նրանից՝ բանակ են ղեկավարում, թե ստորաբաժանում։ Հասկանալի է նաև, որ ռազմական գործողությունների ժամանակ որոշումներ պետք է կայացնել հաճախ ու արագ, և սխալ որոշումները գործնականում անխուսափելի են։ Ինչպիսի՞ն պետք է լինի պատասխանատվության չափը դրանց համար: Քրեական հետապնդման ենթարկում, թե՞ սահմանափակում վարչական միջոցներով՝ պաշտոնի կամ կոչման իջեցումով:

Կայացրած որոշումների համար պատասխանատվության են բախվել բազմաթիվ հայտնի հրամանատարներ։ Օրինակ, Հովհաննես Բաղրամյանն ավարտեց Առաջին աշխարհամարտը որպես Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար։ Բայց Երկրորդ համաշխարհայինի տարիներին նրա կենսագրության մեջ բնավ ամեն ինչ անամպ չէր։ Խարկովի մոտ խորհրդային զորքերի կրած ծանր կորուստներից հետո Բաղրամյանը, ինչպեսև մի շարք այլ բարձրաստիճան հրամանատարներ, պատասխանատվության ենթարկվեցին։ Չէ, Բաղրամյանին չդատեցին, թեև հայտնի է, որ Ստալինի խելքն իրենը չէր հաշվեհարդար տեսնելու համար. Հովհաննես Քրիստափորովիչի կոչումն իջեցվեց։ Հետո նա կրկին գործնականում ապացուցեց իր հրամանատարական հմտությունները և, ինչպես ասացինք, ավարտեց պատերազմը ռազմաճակատի հրամանատարի պաշտոնում։

Կարող են ասել՝ և արդարացի է, որ սխալ որոշման համար հրամանատարի պատասխանատվության աստիճանը կախված լինի այդ որոշման հետևանքներից։ Ջալալ Հարությունյանի պարագայում մեղքի աստիճանը գնահատեցին որպես քրեական հետապնդում պահանջող, քանի որ երկու տասնյակ զինծառայողներ են զոհվել: Բայց

ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ. ԻՍԿ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ։ Չէ՞ որ այստեղ ապացուցելու բան էլ չկա։ Փաշինյանն ինքն է խոստովանում, որ այո, կարող էր դադարեցնել պատերազմը հոկտեմբերի կեսերին, բայց չի արել դա։ Անընդունելի է համարել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի և մտածել, որ իրեն դավաճան կանվանեն... Այսպես է հիմնավորում ռազմական գործողությունները շարունակելու իր որոշումը Նիկոլ Փաշինյանը։ Կարծում ենք, գործնականում նա դեռ հույս ուներ բեկել պատերազմի ընթացքը և զարդարել իր գլուխը Տիգրան Մեծի դափնիներով։

Ինչևէ, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ որոշումը սխալ էր, Շուշին ընկավ, սպառնալիքի տակ հայտնվեց Ստեփանակերտը և, ամենակարևորը, Փաշինյանի որոշումը մոտ երկու հազար մարդու կյանք արժեցավ, որոնք զոհվեցին հոկտեմբերի երկրորդ կեսին և նոյեմբերի սկզբին ռազմական գործողությունների ժամանակ։ Այսինքն Փաշինյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, որոշում է կայացրել, և նա դա չի հերքում, որը հանգեցրել է ծանր հետևանքների։

Ուրեմն ինչո՞ւ Ջալալ Հարությունյանին կարելի է դատել երկու տասնյակի կյանք արժեցած սխալ որոշման համար, իսկ Նիկոլ Փաշինյանին հազարավորների մահվան պատճառ դարձած որոշման համար չեն դատում։ Այսպիսի՞ն է Նիկոլի գովերգած անկախ դատական համակարգը։

Նիկոլին չեն դատում, որովհետև նա իշխանություն ունի, իսկ Ջալալին դատապարտեցին, որովհետև իշխանություն չունի, և Փաշինյանին էլ պետք են պատասխանատուներ ու մեղավորներ։ Ու քանի որ Փաշինյանն ինքը դա բոլորից լավ գիտի, նա հասկանում է, որ եթե չի ուզում հայտնվել մեղադրյալի աթոռին, ապա իշխանությունը հանձնել ոչ մի կերպ չի կարելի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГРАНТОЕДЫ НА ДИЕТЕ
    2025-05-22 12:15

    Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.

  • «БАСТИОН» ВО ВСЕЙ КРАСЕ
    2025-05-21 12:14

    Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.

  • ЭРАТО ВСТУПИЛА НА ТРОПУ ВОЙНЫ
    2025-05-21 10:02

    Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.

  • ЧЕЛОВЕК ОТВЕРЖЕННЫЙ
    2025-05-21 09:38

    То, что Никол Пашинян выглядел не в своей тарелке на празднествах в Москве, было не только очевидно, но и ожидаемо. Никаких двусторонних встреч, наиболее частый собеседник - Александр Лукашенко, к которому симпатий Пашинян точно не питает… Запоминающийся момент, когда лидер Китая приветствует Лукашенко, а привставшего для рукопожатия Пашиняна просто не замечает? Случайно? Возможно, не специально. Просто Пашинян - такая незначительная для китайского лидера фигура, что можно действительно не обратить внимания на то, привстал он для приветствия или не привстал…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ