1 տարուց ավելի է` ՀՀ-ն չի կարողանում սկսել «Չոր նավահանգստի» շինարարությունը. որն է խնդիրը
Հայաստանը մեկ տարուց ավելի է` չի կարողանում կողմնորոշվել Գյումրիում «Չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի կառուցման նախագծի իրականացման ժամկետների հարցում։ Ծրագրի իրականացման մեկնարկի ամսաթիվը կրկին անորոշ ժամկետով հետաձգվել է։
2023 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ հոլանդական MTBS խորհրդատվական միջազգային ընկերությունը պատրաստել է «Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ)։ 2024 թվականի երկրորդ կեսին պետք է սկսվեին շինարարական աշխատանքները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ ներկայում, բացի ՏՏՀ-ից, մշակված է նախագծի իրագործելիության պլանը, ճանապարհային քարտեզը։
«Հնարավոր ներդրողներ ներգրավելու և օպերատոր ընտրելու նպատակով բանակցությունները շարունակվում են նաև մի շարք միջազգային կառույցների, այս թվում` Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում (ԱՄԷ, Իրաք և Կատար) նմանատիպ նախագծեր իրականացնող կառույցների հետ», - ասել են գերատեսչությունից։
Նախարարությունը չի բացառում նախագծում հնարավոր փոփոխությունները, ըստ որում՝ ժամկետների առումով։ Նշվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Գյումրիում լոգիստիկ կենտրոնի, արդյունաբերական գոտու և պահեստների հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Դա թույլ կտա ապրանքներ և բեռներ տեղափոխել ցանկացած ուղղությամբ՝ օգտագործելով ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտը:
«Չոր նավահանգստի» հասկացությունը հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է։ «Չոր նավահանգիստը» ֆունկցիոնալ առումով ոչնչով չի տարբերվում ծովայինից, բացառությամբ այն բանի, որ նավերի փոխարեն օգտագործվում են վագոններ, երկաթուղիներ և բեռնատարներ։ Ազատ տնտեսական գործունեության գոտում նախագիծը կդառնա առևտրի զարգացման համար օպտիմալ լուծում։
Գյումրին ընտրվել է իր զարգացած ենթակառուցվածքների և ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապն ապահովելու հնարավորությունների շնորհիվ: Քաղաքը սահմանակից է Թուրքիային ու Վրաստանին և կարող է կապ ապահովել Ռուսաստանի և Եվրոպայի երկրների հետ Սև ծովի նավահանգիստների միջոցով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.