Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏ՝ ՆԻԿՈԼԸ ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ
Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ։ Նիկոլական դիվանագիտության մահափոս դարձած Ալմաթայի հռչակագրի վտանգավորության մասին՝ որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթուղթ, շատ է խոսվել, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ձեզ եմ հիշեցնում սկանդալային ապացույցի մասին, որ Ալմաթայի հռչակագրի առաջ մղումը եղել է՝ ադրբեջանական դիվանագիտական նարատիվի, ադրբեջանական դիվանագիտական ջանքերի, ադրբեջանական արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը դեռևս 2008 թվականից։
Այսպես՝ ձեզ ներկայացված փաստաթղթում, որը թվագրված է 2008թ. դեկտեմբերի 29, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիևը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգի շրջանակներում՝ Գուամ տարածքում, սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկման կապակցությամբ ներկայացնում է նամակ, որով խնդրում է ադրբեջանական հիմնավորումները «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» դիտարկել և շրջանառել որպես ՄԱԿ գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:
Ինչպես տեսնում եք՝ այդ փաստաթղթի 92-րդ կետն ուղիղ հղում է անում Ալմաթայի հռչակագրի վրա, որով Ադրբեջանը փորձում է, ի թիվս այլ «փաստարկների», հիմնավորել Արցախյան հակամարտության կարգավորման նպատակահարմարությունը տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ավելորդ չէ հիշեցնել, որ ադրբեջանական բոլոր այդ ջանքերը բախվում էին Սերժ Սարգսյանի ժամանակ հայկական դիվանագիտության կազմակերպված և բովանդակային ջախջախմանը, և երբեք այս փաստարկը չի դիտարկվել ՄԽ համանախագահների կողմից որպես խնդրի կարգավորման սկզբունք և ոչ մի փաստաթղթում, որ հրապարակվել է նրանց կողմից:
Այնինչ, Նիկոլ Փաշինյանի օրոք, դեռևս 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին հայկական կողմը սկսեց շրջանառել Ալմաթայի հռչակագիրը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթուղթ:
Ի հեճուկս բոլոր այն զգուշացումների, քննադատությունների, հիմնավորումների, որ դա անել չի կարելի, Նիկոլը համառորեն (տես՝դիտավորյալ) առաջ էր մղում այս թեզը, ընդհուպ այս հղման ներառումը անցյալ տարվա Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ և այս ամենը սրիկայաբար փորձում էր մատուցել որպես հայկական դիվանագիտական հաղթանակ:
Ի մի բերելով այս աղաղակող փաստը, արձանագրենք, որ ադրբեջանական վաղեմի երազանքը, այն է ՝ Ալմաթայի հռչակագիրը խցկել որպես ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ, իրականություն դարձավ ոչ միայն Նիկոլի օրոք, այլ՝ Նիկոլի շնորհիվ»:
Հոդվածը հրապարակվել է Աշոտյանի ֆեյսբուքյան էջում, որին կից նաև ավելացվել է․
«Հ.Գ. Այս հոդվածը հրապարակվել է 2023 թվականի փետրվարի 14-ին և առ այսօր չի կորցրել իր արդիականությունը
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն և հասանելիություն։
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի և չի կարող արձագանքել նաև ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:55
На площади Республики перед хданием правительства РА начинается акция протеста насильственно перемещенных жителей Арцаха, организованная Советом по защите прав арцахцев.
-
2025-07-14 10:52
Наш первый же митинг подтвердил главный страх власти – народ уверен в своей силе и не отступит под давлением. Хочу снова поблагодарить десятки тысяч моих соотечественников, проявивших гражданскую смелость 4 июля и по сей день. Об этом говорится в заявлении, распространенном бизнесменом Самвелом Карапетяном, находящимся под арестом.
-
2025-07-14 09:29
10 июля в Абу-Даби состоялась пятичасовая беседа лидеров Армении и Азербайджана Никола Пашиняна и Ильхама Алиева. Пожалуй, главным итогом встречи стало заявление Еревана о возможной передаче на аутсорс «Зангезурского коридора». Того узкого пространства, через которое должны быть проложены автомобильная и железная дороги для связи азербайджанской Нахичевани и остального Азербайджана. По факту же на аутсорс передается вся страна. Причем на аутсорс тем, кому процветающая Армения не нужна.
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.