Շոլցը հայտարարել է` Կիևին օգնելու համար պատրաստ է արտակարգ դրություն մտցնել Գերմանիայում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առանց Եվրոպայի մասնակցության Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստվելու համար և հայտարարել նույնիսկ խաղաղություն կնքելուց հետո Ուկրաինան զինելու անհրաժեշտության մասին:
«Սահմանները չպետք է ուժով փոխվեն։ Այս սկզբունքը պետք է գործի միշտ և ամենուր, բոլորի և յուրաքանչյուրի համար։ Մենք նաև ընդունելի չենք համարում որևէ որոշում, որը տանում է եվրոպական և ամերիկյան անվտանգության տարանջատման։ Դրանից կշահի միայն մեկ մարդ՝ նախագահ Պուտինը։ Մենք՝ եվրոպացիներս, վստահ և միահամուռ կերպով ներկայացնելու ենք մեր շահերը առաջիկա բանակցություններում։ Հենց մենք՝ եվրոպացիներս ենք ամենաշատը աջակցում Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
Կանցլերը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Գերմանիայի իշխանությունները չեն համաձայնի պարտադրված խաղաղության հետ, Ռուսաստանի հաղթանակը կամ Ուկրաինայի փլուզումը խաղաղության հաստատման չի հանգեցնի, այլ ավելի կվտանգի խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։
«Խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի ինքնիշխանությունն ապահովվի, ուստի մենք երբեք չենք աջակցի Ուկրաինային պարտադրված խաղաղությանը»,-ասել է նա:
Շոլցի կարծիքով՝ անհրաժեշտ է շարունակել զինել Ուկրաինան նույնիսկ խաղաղության կնքումից հետո, և «քանի դեռ դա անհրաժեշտ է» կարգախոսը չի փոխվի անգամ թնդանոթները լռելուց հետո։ Ուկրաինան, նրա կարծիքով, պետք է իր տրամադրության տակ զինված ուժեր ունենա։ Հանուն այդ նպատակի Շոլցը հնարավոր է համարում ԳԴՀ-ում արտակարգ դրության հայտարարումը՝ Կիևին ռազմական աջակցությունը ֆինանսավորելու համար։ Նրա խոսքով՝ Գերմանիայի Սահմանադրությունը նախատեսում է պարտքային արգելակի թուլացման հնարավորություն` նման արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում։
Ավելի վաղ հարցը` ինչպես ֆինանսավորել Կիևին սպառազինությունների մատակարարումը, հանգեցրել էր Գերմանիայում իշխող «Լուսացույց» կոալիցիայի (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «Կանաչներ» և Ազատ դեմոկրատական կուսակցություն) պառակտմանը: Ազատ դեմոկրատները՝ ֆինանսների նախկին նախարար Քրիստիան Լինդերի գլխավորությամբ, դեմ էին պարտքային արգելակի թուլացմանը։ Շոլցը հակառակ տեսակետն ուներ։
2025 թվականի բյուջեի մասին համաձայնագրի համաձայն՝ Գերմանիան Ուկրաինային ռազմական աջակցության համար պետք է հատկացնի մոտ 4 մլրդ եվրո, ինչը երկու անգամ պակաս է, քան 2024 թվականին։ Սակայն բյուջեի նախագիծը Բունդեսթագի կողմից դեռ չի հաստատվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 04:59
Отношения с Арменией имеют для Ирана стратегическое и даже жизненно важное значение. Об этом в беседе со Sputnik Армения заявил иранист, заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН, комментируя визит в Иран и встречи секретаря Совета безопасности Армении Армена Григоряна в Тегеране.
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.