Թրամփը հայտնել է, որ կաջակցեր Ուկրաինայում եվրոպացի խաղաղարարների տեղակայմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեմ չի լինի Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելուն։
Հարցին, թե պատրաստ է արդյոք աջակցել Ուկրաինա եվրոպական խաղաղապահ ուժեր ուղարկելուն, Թրամփը պատասխանել է, որ «եթե դա այն է, ինչ նրանք ցանկանում են, դա հիանալի է»: «Ես լիովին աջակցում եմ դրան, եթե դա այն է, ինչ նրանք ուզում են»,- ասել է նա, երբ ստորագրում էր նոր հրամանագրերը Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչի մերձակայքում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում:
Նրա խոսքով՝ դա հնարավոր է, եթե կնքվեն խաղաղ համաձայնագրեր։ «Խոսքը հրադադարի կամ խաղաղության մասին է՝ որպես այդպիսին։ Մենք ցանկանում ենք հասնել թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Սկզբի համար կլիներ զինադադարը, և եթե նրանք ցանկանում են դա անել, ես գիտեմ, որ Ֆրանսիան պատրաստ է դա անել, դա հիանալի ժեստ կլինի»,- եզրափակել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.