ՆԱՏՕ-ում հնարավոր են համարել խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայում եվրոպական զորախմբի կազմում
ՆԱՏՕ Ռազմական կոմիտեի նախագահ, իտալացի ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն հնարավոր է համարել խաղաղապահ առաքելության ուղարկումն Ուկրաինա եվրոպական զորախմբի կազմում։ Ինչպես նա նշել է La Repubblica-ի հարցազրույցում, այն կվայելի ԱՄՆ արտաքին աջակցությունը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է հրադադար։ «Եթե զորակազմ ուղարկվի, և ՆԱՏՕ եվրոպական երկրները հայտարարեն իրենց պատրաստակամության մասին, նույնիսկ եթե ամերիկացիները չուղարկեն էլ իրենց զինվորականներին, նրանք արտաքին աջակցություն կցուցաբերեն։ Կարծում եմ՝ մենք կարող ենք լիովին ապավինել սրան, քանի որ ներխուժման վտանգը վերացնելու համար անհրաժեշտ են ամուր երաշխիքներ։ Եվ սա պետք է բոլորին»,- ասել է զինվորականը։ Նա նաև վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի զինված ուժերին «վճռականորեն և համոզված»։ Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն անհրաժեշտ է միջազգային և եվրոպական անվտանգությունն ապահովելու համար, և եթե նույնիսկ այն ունենա «երկու գլուխ» (ամերիկյան՝ դեմքով հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին ուղղված, և եվրոպական), սիրտը կմնա միասնական։
Ռազմական ծախսերի շեմի վերաբերյալ ՆԱՏՕ բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ ՀՆԱ 2 տոկոսը բավական չէ սպառնալիքներին դիմակայելու օպերատիվությանն աջակցելու համար, բայց 5 տոկոսն էլ, նրա կարծիքով, շատ բարձր նշաձող է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.