Последние новости

Զելենսկին մտադիր է նախագահ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է լքել նախագահի պաշտոնը, երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, և Ուկրաինայի անվտանգության համար համապատասխան երաշխիքներ լինեն։ Ինչպես հայտնում է Censor.NET-ը, այս մասին Զելենսկին ասել է գերմանական ARD հեռուստաալիքի հայտնի «Maischberger» թոք-շոուի եթերում։

«Հանուն Ուկրաինայում խաղաղության ես պատրաստ եմ ամեն ինչի, պարզապես ամեն ինչի։ Երկար և հարատև խաղաղության համար։ Որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայր: Ես ոչ մի բանից չեմ կառչում։ Ես Ուկրաինայի նախագահն եմ, քանի որ մարդկանց 73 տոկոսը քվեարկել է իմ օգտին, իսկ այսօր ես Ուկրաինայի նախագահն եմ, որովհետև ինձ աջակցում է իմ երկրում մեծամասնությունը»,- ասել է Զելենսկին՝ ի պատասխան այն հարցին, թե պատրաստ կլինի՞ լքել պաշտոնը, եթե խաղաղության համաձայնագրի ստորագրման պահանջը լինի «միայն առանց Զելենսկու»։

Նա նշել է, որ ինքը սիրում է իր հայրենիքը, ինչպես այն մարդիկ, որոնք այսօր պաշտպանում են երկիրը։ Եվ բնականաբար, Ռուսաստանը ցանկանում է ազատվել նրանից։ Թերևս ոչ ֆիզիկապես, ինչպես փորձեցին պատերազմի սկզբում, այլ քաղաքական առումով։

«Եվ սա միանգամայն հասկանալի է։ Ես շատ անհարմար մարդ եմ, շատ անհարմար մարդ եմ Պուտինի համար»,- ասել է պետության ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ ծանոթ է Պուտինին, ում հանդիպել է Փարիզում կայացած «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովում (2019 թվականի դեկտեմբերին), երբ ինքը շատ երիտասարդ և անփորձ էր։ Սակայն ուկրաինացի ղեկավարին չի հաջողվել ստիպել ստորագրել համապատասխան թղթերը, նա, այնուամենայնիվ, կատարել է իր կողմից ցանկալի փոփոխությունները:

«Մենք երկար զրուցեցինք, պայմանավորվեցինք և նույնիսկ բղավեցինք։ 6 ժամ տևեց առանց ընդմիջման։ Պարզ է, որ ես այսօր ավելի մեծ փորձ ունեմ, և... ինձ հետ ամենևին էլ հեշտ չէ։ Ուստի պարզ է, որ Ռուսաստանը ցանկանում է ազատվել ինձանից»,- ասել է Զելենսկին։

Միաժամանակ նա նշել է. «Եթե վաղը Ուկրաինան միանա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, եթե ռուսական զորքերը դուրս գան, և մենք անվտանգության երաշխիքներ ունենանք, ես այլևս պետք չեմ լինի ։ Այդ ժամանակ ես կասեմ՝ ես ամեն ինչ արեցի։ Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես կպաշտպանեմ իմ երկիրը»:

Զելենսկին հերքում է ավտորիտար կառավարման մեղադրանքները և ասում, որ անում է «այն, ինչ պետք է անի նախագահը պատերազմի ժամանակ»։ Պետության ղեկավարն իրեն անվանել է «ամենաազատական ​​մարդկանցից մեկը» և հիշեցրել այն քայլերի մասին, որոնք ձեռնարկել են մյուս առաջնորդները, երբ իրենց երկրներում պատերազմներ էին ընթանում։ Դուրէ գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ, պատերազմը միշտ պահանջում է որոշակի ազատությունների սահմանափակում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ