ԿՐԵՄԼԸ ՍԿՍԵԼ Է ՎԱԽԵՆԱԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ «ԾՈՒՂԱԿԻՑ»
Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն ժամանելուց հետո Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության արմատական շրջադարձն անակնկալ է եղել Կրեմլի համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը վախենում է ամերիկյան վարչակազմի հնարավոր «ծուղակից» կամ անսպասելի շրջադարձերից, որը մինչ այժմ ցույց է տվել զիջումների գնալու պատրաստակամություն, որոնց մասին Կրեմլը երբեք չէր էլ երազել։
Ռուս պաշտոնյաները լիովին չեն հասկանում Թրամփի բանակցային մարտավարությունը, նշում են Bloomberg-ի աղբյուրները, և նրա քննադատությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ գերազանցել է սպասելիքները։
Խոստանալով ավարտել պատերազմը 24 ժամում՝ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ իր երդմնակալությունից երեք շաբաթ անց, իսկ մեկ շաբաթ անց ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են Սաուդյան Արաբիայում՝ առանց Ուկրաինայի մասնակցության։ Բանակցություններից հետո որոշվեց վերականգնել դեսպանատների աշխատանքը և սկսել խորհրդակցություններ փոխադարձ «գրգռիչների» վերաբերյալ, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարեց պատժամիջոցները թուլացնելու հնարավորության մասին՝ կախված Մոսկվայի դիրքորոշումից։
Ինքը՝ Թրամփը, միևնույն ժամանակ, անցավ Կրեմլի քարոզչական պատմությունների գրեթե բառացի կրկնմանը։ Նա Զելենսկիին մեղադրել է այն բանում, որ հենց ինքն է սկսել պատերազմը և նրան անվանել է «դիկտատոր առանց ընտրությունների»՝ 4 տոկոս վարկանիշով, ինչը 14 անգամ պակաս է Կիևի սոցիոլոգիայի ինստիտուտի իրական ցուցանիշից (փետրվարին՝ 57 տոկոս)։ Ամերիկացի դիվանագետները դեմ են եղել G7-ի հռչակագրում Ռուսաստանին «ագրեսոր» անվանելուն և չեն աջակցել ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում է ռուսական ներխուժումը՝ պատերազմի երրորդ տարելիցին:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ցնցեց ԵՄ առաջնորդներին Մյունխենի անվտանգության համաժողովում` հայտարարելով, որ նրանք հրաժարվել են ժողովրդավարության սկզբունքներից և պետք է հոգ տանեն իրենց անվտանգության մասին: «Մենք դաշինք ստացանք Ռուսաստանի նախագահի միջև, ով ցանկանում է կործանել Եվրոպան, և նախագահի միջև, ով նույնպես ցանկանում է կործանել Եվրոպան»,- Politico-ին ասել է Մյունխենում ներկա եվրոպացի դիվանագետը:
Մինչ Մոսկվան զարմացած է Թրամփի պահվածքից, Կրեմլն ակնկալում է առավելագույն օգուտ քաղել հակամարտությանը վերջ տալու ցանկացած գործարքից, ասել է Bloomberg-ի աղբյուրը։
Ինչպես գրում է The Moscow Times-ը, Ռուսաստանը կցանկանար, որ պատժամիջոցները մեղմացվեն, իսկ ԱՄՆ կառավարության սառեցված 6 միլիարդ դոլարի ակտիվները ապասառեցվեն: Պուտինը նաև ցանկանում է ապահովել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, Կիևում՝ իշխանափոխություն, ուկրաինական բանակի կրճատում և Ղրիմի և չորս օկուպացված շրջանների բռնակցման ճանաչում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.