Այն ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է
Այն ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է:Այս մասին ասվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարությունում:
«Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված, որոնք փաստացի խաթարում են մեր գրասենյակի բնականոն աշխատանքը և մեզ այցելած քաղաքացիներին հարցուփորձ անելով վախ ներարկում:
Տապալված օպերացիայից հետո, իշխանությունը այժմ ճանապարհներ է փնտրում կաշկանդելու Վարդան Ղուկասյանի գրասենյակի աշխատանքն ու վախի մթոնոլորտ ձևավորում նրա համակիրների շրջանակում:
Սա ոչ միայն անընդունելի և անհավասար մոտեցում է սպասվող ընտրապայքարում, այլև անօրինական ու անբարոյական: Սրանով ևս մեկ անգամ պատռվում է իշխանությունների «դեմոկրատ» դիմակը և ապացուցվում, որ այն ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ բերման էին ենթարկել Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ապա ազատ էին արձակել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.