Սաղաթելյան․ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի
Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի։ ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի։ Սա է այն տեսլականը, որ մենք ունենք նոր որակի հայկական պետության կառուցման հարցում»,– ասաց Սաղաթելյանը։
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՅԴ–ի կոչը` առողջ ու ազգային ուժերը միավորել ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային պետություն ձևավորելու ու համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու համար։
Ըստ Սաղաթելյանի` հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը։
«Պայքար բոլոր ճակատներում ու ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար․ սա է այն առաջարկը, որ ՀՅԴ-ն կարող է ներկայացնել իր ժողովրդին, պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը, քանզի հայրենիքի ու Դաշնակցության ճակատագիրը միահյուսված է»,- ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ այս ամենին զուգահեռ մեծ թափ է հավաքում «հակադաշնակցության» ալիքը, որը վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ խոր պայքարի։ Նա հիշեցրեց` ՀՅԴ - ն ոչ միայն կուսակցություն է, այլև համաշխարհային ցանց, դիմադրության համակարգ, ՀՅԴ–ն բոլոր ազգային, պետականամետ ուժերի ու անհատների բարեկամն ու վահանն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 09:27
Ребенок скончался в ереванской больнице "Мурацан". Родные обвиняют в трагедии врача, в больнице же заявляют, что малыш к ним поступил уже в крайне тяжелом состоянии.
-
2025-05-30 09:26
Состав российской делегации на переговорах по Украине 2 июня останется тем же, что и был 16 мая, заявила официальный представитель МИД Мария Захарова.
-
2025-05-30 09:24
Тарифы на электроэнергию солнечных станций и малых ГЭС в Армении практически не изменятся до 1 июля 2026 года — колебания не превысят долей процента.
-
2025-05-30 09:22
Лицензию компании "Электросети Армении" продлили до 1 февраля 2029 года. Решение было принято в четверг на заседании Комиссии по регулированию общественных услуг Армении.