Բաքվի հետ խաղաղության պայմանագրի երկու կետերը շարունակում են մնալ չհամաձայնեցված
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
«12-րդ փաթեթում Ադրբեջանի որոշակի ռեակցիաներն են և արձագանքը մեր նախորդ առաջարկների վերաբերյալ։ Հիմա մենք վերլուծում ենք դրանք, որպեսզի պատասխան առաջարկներ ձևակերպենք։ Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Այնտեղ կան բազմաթիվ շերտեր, նյուանսներ, իհարկե պարբերություններն անսահմանափակ չեն, և ասել` մերժել է կամ չի մերժել, մի քիչ հարաբերական է»,– ասաց Փաշինյանը։
Հարցին` արդյոք համաձայնեցվել է սահմանազատված հատվածներից ԵՄ դիտորդների դուրսբերումը, Փաշինյանը կրկնեց, որ չհամաձայնեցված կետերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։
Ինչ վերաբերվում է հայկական կողմի` հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկին, ապա ՀՀ վարչապետը նշեց, որ Բաքվից դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել։
«Երբ ստանանք, այդ պաշտոնական պատասխանից հետո, ըստ ամենայնի մենք ավելի կբացենք մեր առաջարկների էությունը։ Հույս ունեմ, որ այդ լուծումը կընդունվի։ Դա ուղղակի առաջարկ չէ, դա հարցի լուծում է»,– ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ եթե Հայաստանը ստացել է փաստաթղթի 12–րդ խմբագրումը, դա արդեն նշանակում է, որ գործընթացը փակուղում չէ։
ՀՀ վարչապետը, անդրադառնալով երկաթուղային փոխադրումներին, նշեց, որ Հայաստանը պատրաստ է գնալ Ադրբեջանի հետ երկաթուղու շահագործման ռեժիմի լրացուցիչ պարզեցման՝ փոխադարձ հիմունքներով։ Նա ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհը «մայրցամաքային» Ադրբեջանից Նախիջևան այն նույն սկզբունքով, ինչ Իրանի տարածքով անցնող ճանապարհը։
«Ես հաճախ վերլուծում և մտածում եմ, թե ինչու պետք է Ադրբեջանը բացասական պատասխան տա, և օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժման որևէ հիմք չկա։ Ես ինչ-որ առումով անհամբեր եմ այդ առաջարկները հրապարակայնացնելու առումով, հիմա չեմ անում, քանի որ համոզված եմ, որ այդ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար լինելու է 100 տոկոսով ընդունելի»,- ասաց Փաշինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` նոր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է։ ՀՀ վարչապետը պատասխանեց` իր գնահատականն այն է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար որևէ հիմք և հիմնավորում չկա.
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 05:21
Армянские правозащитники обратились в МИД Армении с требованием объяснить, почему на конференцию «Ереванский диалог» приглашен Крейг Олифант, принимавший участие в форуме в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-26 05:15
Мы имеем дело с фактами, свидетельствующими об антипедагогической и антиобразовательной стратегии, посему Жанна Андреасян должна подать в отставку с должности министра образования, науки, культуры и спорта Армении. Если еще остались хоть какие-то моральные нормы – хотя бы в образовательной сфере, где дети, где все должно было быть ориентировано на ребенка и человека.
-
2025-05-26 05:09
Бывший омбудсмен Армении Арман Татоян назвал антиконституционным законодательный проект о сокращении воинской службы и освобождении от нее за деньги. Он обратил внимание на то, что обоснования принятия проекта формальны, базируются на нескольких любительских оценках и не имеют под собой профессионального анализа, также нарушается закон "О нормативных правовых актах".
-
2025-05-26 05:04
Преданность госминистра Арцаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна Армении оставила неизгладимый след в ее истории, заявил сын великого шансонье Шарля Азнавура, соучредитель фонда "Азнавур" Николя Азнавур в день рождения Варданяна.