Մակրոն․ Մենք պետք է ավելի շատ զինվենք. Աշխարհը նոր դարաշրջան է մտնում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին դիմել է ժողովրդին՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսին են միջուկային զսպումը, պաշտպանական ծախսերը և առհասարակ՝ փոփոխվող աշխարհակարգը:
Նա հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ Փարիզում կազմակերպել եվրոպական բանակի բոլոր հրամանատարների հանդիպումը։
Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան պետք է պատրաստ լինի նրան, որ «Միացյալ Նահանգներն այլևս իր կողքին չի լինի»։
«Միջուկային զսպումը կարևոր նշնակություն ունի, Ֆրանսիան պահպանել է միջուկային զսպումը 1964 թվականից ի վեր: Այս զսպումը պետք է տարածվի մեր բոլոր եվրոպացի դաշնակիցների վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև կոչ է արել ավելացնել եվրոպական պաշտպանական ծախսերը՝ տարածաշրջանը «վերաարդյունաբերականացնելու» համար:
«Եվրոպան պետք է ավելի լավ կարողանա պաշտպանել իրեն։ Մենք պետք է ավելի շատ զինվենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ աշխարհը թևակոխում է նոր դարաշրջան:
«Պատմական իրադարձությունները ցնցում են աշխարհակարգը, քանի որ Միացյալ Նահանգների աջակցությունն Ուկրաինային կասկածելի է նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը ձգտում է մաքսատուրքեր սահմանել դաշնակիցների նկատմամբ», - նշել է Էմանուել Մակրոնը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: