Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ԲԱՔՎԻ ԴԵՄ ՀԱՅՑԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԴԱՎԱՃԱՆԵԼ 150 000 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Դա հանգեցրել խոսակցությունների, որ ՀՀ-ն պատրաստվում է հետ կանչել Ադրբեջանի դեմ իր դատական հայցերը: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ:
«Ոչ միայն Նիկոլ Փաշինյանն, այլ նաև Ալեն Սիմոնյանը տարբեր առիթներով խոսել են Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերը միջազգային դատարաններից հետ վերցնելու հավանականության մասին: Եվ երբ սկսվեց այս թեման քննարկվել, Հայաստանի գրեթե բոլոր ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունները սկսեցին ահազանգել, որ չի կարելի գնալ այդ քայլին, քանի որ գործ ունենք 100 հազարավոր մարդկանց իրավունքների հետ, և դա չպետք է լինի սակարկման առարկա, իրավական պրոցեսները պետք է առանձին լինեն քաղաքական պրոցեսներից: Չի կարելի թույլ տալ՝ հանցագործություն կատարած պետությունը և ղեկավարությունը, ի դեմս Ադրբեջանի, մնա անպատիժ: Բայց մենք տեսնում ենք, որ ինչպես հայ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները մինչ այս պահը որևէ ազդեցություն չեն ունեցել»,- նշել է Ստեփանյանը:
Խոսելով այս քայլի հետևանքների մասին՝ Արցախի ՄԻՊ նշում է, որ այն Հայաստանի Հանրապետության համար անդառնալի հետևանքներ է ունենալու:
«Այդ հայցերն այս պահի դրությամբ միջազգային հարթակներում արցախցիների իրավունքների պաշտպանության միակ և եզակի մեխանիզմներից մեկն են: ՀՀ-ն քաղաքական հարթակում չի խոսում արցախցիների իրավունքների մասին, և միայն իրավական դաշտում են դրանք քննարկվում, ըստ այդմ՝ հայցերից հրաժարվելը նշանակում է դավաճանել 150.000 անձանց իրավունքները, և տեր չկանգնել այն մարդկանց իրավունքներին, որոնց տարիներ շարունակ եղել են քո երաշխավորության ներքո: Սա իրապես աբսուրդային իրավիճակ է:
ՀՀ-ն ոչ միայն արցախցիների երաշխավորն է, այլև միջազգային հարաբերությունների, այդ թվում՝ իրավական առումով տարբեր կոնվենցիաների պատասխանատու անդամ է: Այսինքն՝ այն, որ պետությունը որոշակի քաղաքական պայմանավորվածությունների համար աչք է փակում, անտեսում է, հրաժարվում է պաշտպանել մարդու իրավունքները, սա արդեն Հայաստան պետության հեղինակության մասին է խոսելու: Դա նշանակում է՝ միջազգային հարթակում Հայաստանը դիտվելու է մի երկիր, որը չի հարգում մարդու իրավունքները»,- եզրափակել է Ստեփանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.