Վեհափառ․ Հայրական մեր հորդորն է, որ կանայք շարունակեն սրբազան մեր արժեքներով և ավանդներով կրթել ազգիս զավակներին
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդներին ի հայրենիս և ի սփյուռս։
Այս տոնական օրը մենք վերստին առիթն ունենք գնահատանքի խոսք և ջերմ բարեմաղթանքներ ուղղելու մեր մայրերին, քույրերին ու դուստրերին, որոնք իրենց հոգու ողջ նվիրումով ու նախանձախնդրությամբ, աստվածպարգև իրենց ձիրքերով ու շնորհներով անփոխարինելի ավանդ են բերում ընտանիքներում, ազգային ու եկեղեցական մեր կյանքի տարբեր ոլորտներում։
Այսօր, երբ մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների առջև են, հայրական մեր հորդորն է, որ կանայք նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան մեր արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին՝ նրանց սրտերում սերմանելով սերն ու նվիրումը առ Աստված, առ հայրենին և մեր Սուրբ Եկեղեցին։
Աղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ օրհնի ձեզ, սիրելի տիկնայք և օրիորդներ, հաստատուն ու աներեր պահի ձեր հավատքն ու հայրենասիրությունը, պարգևի երջանկություն և նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում և բոլոր բարի գործերում։ Խաղաղություն, բարօրություն ձեզ և ձեր ընտանիքներին, մեր հայրենիքին և համայն ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու շնորհները թող միշտ լինեն ձեզ հետ և ամենքի. ամեն»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.