Հայաբնակ Քեսաբում համեմատաբար հանգիստ է, բայց վտանգ կա. ի՞նչ վիճակ է Սիրիայում
Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Զարթոնք» պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
Նշենք, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս պահին Սիրիայի` ալևիներով բնակեցված շրջաններում իրավիճակը թեժ է` շարունակվում են ցեղասպան գործողությունները։
Հակոբյանը պատմեց, որայսօր Լաթաքիա և Տարտուս նահանգներում ալևիների դեմ ահավոր բաներ են կատարվում։ Ընդգծեց` Սիրիայում գործող 2 ահաբեկչական կազմակերպությունները` «Համզաթը» և «Ամշաթը», որոնք ծայրահեղական, վարձկան զինյալներով են համալրված և ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից, ցեղասպան գործողություններ են անում ալևիների, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այդ թվում հայերի։
«Մի քանի օր առաջ ալևիները փորձել էին ըմբոստանալ ներկա իշխանությունների դեմ, ինչից հետո էլ սկսվեց այս ամենը։ Այժմ ահաբեկիչները մտնում են ազգային փոքրամասնությունների տներ, հայտնում, որ վերջինները համագործակցել են երկրի նախկին ղեկավարության հետ ու տան տղամարդկանց տանում։ Իհարկե, նրանց հետ հետո հաշվեհարդար են տեսնում, որպեսզի հետագայում կարողանան նույն կերպ վարվել նաև կանանց և երեխաների հետ։ Սա, անշուշտ, մեզ ծանոթ թրքական ձեռագիր է։ Քեսաբում այժմ համեմատաբար հանգիստ է, որևէ միջադեպ այնտեղ չի գրանցվել։ Այնուամենայնիվ, վտանգն առկա է, քանի դեռ այդ շրջանն էլ վերահսկվում է թրքամետ զինյալների կողմից»,– նշեց Հակոբյանը։
Պարբերականի գլխավոր խմբագիրը նշեց, որ Սիրիայում այսօր կատարվողն անմիջականորեն կապ ունի նաև Հայաստանի հետ։ Շեշտեց` թուրքական գործոնն է դեր խաղում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում, նույնն էլ կարող է լինել Հայաստանում։
«Սիրիայում կատարվողը մեր իշխանություններին պետք է դաս լինի, որ քաղաքակրթության շղարշով աշխարհին ներկայացող այս պետության հետ չի կարելի աշխատանքներ տանել կամ խաղաղություն կնքել։ ՀՀ այսօրվա իշխանություններն անհեռատես կեցվածքով դեռ խաղում են «Խաղաղության խաչմերուկ» խաղը Թուրքիայի հետ, բայց չեն գիտակցում, որ այսպես կոչված խաղաղության և սահմանների բացման հաջորդ օրը նույնը կպատահի նաև մեզ հետ, մասնավորապես, եթե ռուսական ռամզաբազան դուրս գա ՀՀ արևմտյան սահմանագծից։ Թուրքական խմբավորումներն ուղղակի սանձարձակ պահվածք կդրսևորեն և կմտնեն Հայաստանի ինքնիշխան տարածք»,– նշեց Սևակ Հակոբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.