Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը։ Դատարանը Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով` մինչև հունիսի 11–ը։
Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Տիգրան Աթանեսյանը միջնորդել էին վերացնել տնային կալանքը։
Դատավոր Վահե Դոլմազյանն իր որոշումը հիմնավորեց նրանով, որ այն մտահոգությունները, որոնք արձանագրվել են նախորդ որոշման մեջ, ամբողջությամբ չեն փարատվել և չեն վերացել։
«Հետևաբար, դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում տնային կալանք խափանման միջոցի վերացման պատճառ չկա»,– հայտարարեց նա։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ 6 ամսվա ընթացքում 21 անգամ ՀՀ պրոբացիայի ծառայությունը այցելել է իրենց տուն, և այդ այցերի ընթացքում չի արձանագրվել գեթ մեկ խախտում, և այս ընթացքում ռեժիմը պահպանվել է։
Աշոտյանը նաև նշեց, որ իր նկատմամբ սահմանված են բազմաթիվ արգելքներ, այդ թվում՝ ամենակարևորը, որ միջազգային հարթակներում ներկայացվածություն ունի, սակայն չի կարողանում մասնակցել դրանց։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 31–ին ժամը 16։00–ին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշել էր ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։
Նշենք, որ Աշոտյանին արգելվել է մինչև դատավարության ավարտը կապ ունենալ որևէ մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Տնային կալանքի ընթացքում նրան կարող են այցելել նաևՀՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք նրան տեսակցում էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։
Արմեն Աշոտյանը նաև իրավունք ունի տանը եղած ժամանակ շարունակել գրել հոդվածներ և փաստաբանների միջոցով փոխանցել դրանք մամուլին։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 05:21
Армянские правозащитники обратились в МИД Армении с требованием объяснить, почему на конференцию «Ереванский диалог» приглашен Крейг Олифант, принимавший участие в форуме в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-26 05:15
Мы имеем дело с фактами, свидетельствующими об антипедагогической и антиобразовательной стратегии, посему Жанна Андреасян должна подать в отставку с должности министра образования, науки, культуры и спорта Армении. Если еще остались хоть какие-то моральные нормы – хотя бы в образовательной сфере, где дети, где все должно было быть ориентировано на ребенка и человека.
-
2025-05-26 05:09
Бывший омбудсмен Армении Арман Татоян назвал антиконституционным законодательный проект о сокращении воинской службы и освобождении от нее за деньги. Он обратил внимание на то, что обоснования принятия проекта формальны, базируются на нескольких любительских оценках и не имеют под собой профессионального анализа, также нарушается закон "О нормативных правовых актах".
-
2025-05-26 05:04
Преданность госминистра Арцаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна Армении оставила неизгладимый след в ее истории, заявил сын великого шансонье Шарля Азнавура, соучредитель фонда "Азнавур" Николя Азнавур в день рождения Варданяна.