ՀՀ ԱԳՆ․ Սիրիայում տուժած անձանց շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան
Սիրիայում տուժած անձանց շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հետևում է զարգացումներին:
«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ»,- նշեց Բադալյանը։
ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց՝ վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակությունը նույնն է․ դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի:
Ավելի վաղ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այս պահին հնարավոր չէ սիրիահայերի տարհանում իրականացնել՝ ելնելով անվտանգային պայմաններից։ Նա հավելել էր, որ Սիրիայի մեր հայրենակիցներն էլ տարհանման խնդիր չեն բարձրացրել։ Ղուլյանը վստահեցրել էր, որ իրենք մշտական կապի մեջ են ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ։ Անհրաժեշտության դեպքում նաև տարհանում կարող է իրականացվել։
Հիշեցնենք՝ Սիրիայում արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնց սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 05:21
Армянские правозащитники обратились в МИД Армении с требованием объяснить, почему на конференцию «Ереванский диалог» приглашен Крейг Олифант, принимавший участие в форуме в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-26 05:15
Мы имеем дело с фактами, свидетельствующими об антипедагогической и антиобразовательной стратегии, посему Жанна Андреасян должна подать в отставку с должности министра образования, науки, культуры и спорта Армении. Если еще остались хоть какие-то моральные нормы – хотя бы в образовательной сфере, где дети, где все должно было быть ориентировано на ребенка и человека.
-
2025-05-26 05:09
Бывший омбудсмен Армении Арман Татоян назвал антиконституционным законодательный проект о сокращении воинской службы и освобождении от нее за деньги. Он обратил внимание на то, что обоснования принятия проекта формальны, базируются на нескольких любительских оценках и не имеют под собой профессионального анализа, также нарушается закон "О нормативных правовых актах".
-
2025-05-26 05:04
Преданность госминистра Арцаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна Армении оставила неизгладимый след в ее истории, заявил сын великого шансонье Шарля Азнавура, соучредитель фонда "Азнавур" Николя Азнавур в день рождения Варданяна.