Последние новости

Բայրամով․ ՀՀ-ի սպառազինումն ու Սահմանադրությունը խոչընդոտում են խաղաղությանը

Հայաստանի սպառազինումը և ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը: Այս մասին Ղազախստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ անցած մեծ ճանապարհին, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, Հայաստանի սպառազինումը և ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը»,- նշել է Բայրամովը:

Alpha News

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ