Վահե Մահշիկյան․ Սիրիայում ցեղասպանական արարքները շարունակվում են. արդեն 15-20 հազար մարդ է սպանվել
Սիրիայում շարունակվում են ցեղասպանական արարքները, ընդ որում ամբողջ Սիրիայի տարածքում, ոչ թե միայն ծովեզերյան շրջաններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սիրիայում ապրող հայ–արաբական միջազգային իրավական խորհրդի ընդհանուր քարտուղար Վահե Մահշիկյանը:
«Բայց այդ շրջաններ նախապես հատուկ մարդասպան ուժեր են ուղարկվել, որոնք Թուրքիայի հովանավորության տակ էին ստեղծվել, որ ժողովրդին բնաջնջեն: Շատ վիդեոներ կան, որ այդ շուրջ 5000 հոգանոց զինյալ խմբի անդամները ծովեզերյա Հալեպի, Իդլիբի, Դեր Զորի շրջաններում, որտեղ ալեվիներ են ապրում, սպանդ են սկսել: Ես իրենցից շատերին զգուշացրել էի, բայց իրենք միամիտ, պարզամիտ ժողովուրդ են, հեշտությամբ, շատ հանգիստ իրենց զենքերը հանձնեցին ու գնացին իրենց գյուղերը, իրենց տները՝ առանց մտածելու, թե ինչ կարող է պատահել»,-ասաց նա:
Մահշիկյանը նշեց, որ իր գնահատմամբ, այս վայրագությունների հետևանքով շուրջ 15-20 հազար մարդ է սպանվել, եթե ոչ ավելի. «Ընտանիքներ, գյուղեր կան, որ ծայրից ծայր սպանել են ու տներն այրել, հարստությունը կողոպտել: 4 օր է տևել այս ամենը, բայց ուրբաթ օրը շատ էին կատաղել: Սրանք մարդ չեն, կրոն չունեն: Ռամադանի ամիսն է, որի ժամանակ ծոմ են պահում, անգամ կենդանի չեն սպանում, սրանք այդպիսի վայրագություններ են անում:
Սրանք ահաբեկիչ են, անկրոն մարդիկ են, որովհետև որևէ կրոն չի քաջալերում սպանությունը: Իրենք այսօրվա նախագահն էլ ահաբեկիչ մարդասպան է, որը միջազգային ընտանիքի կողմից մեղադրված և դատապարտված է, հետախուզման մեջ է գտնվում: Սակայն այսօր տեսնում ենք, որ տարբեր երկրների ԱԳ նախարարներ հանդիպում են նրան, միասին նստում են: Տարօրինակ աշխարհի մեջ ենք ապրում»,- ընդգծեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 09:21
Армения стала первой в регионе страной, которая начала устанавливать автоматизированные дефибрилляторы для оказания неотложной помощи на улице. Так, 20 стендов с портативными устройствами уже размещены в центре Еревана. Об этом Sputnik Армения сообщила замглавы управления здравоохранения мэрии Еревана Анаит Чархифалакян.
-
2025-05-03 09:19
Я внимательно и с обеспокоенностью слежу за уголовным делом в отношении Анара Мамедли. Об этом заявил комиссар Совета Европы по правам человека Майкл О'Флаэрти.
-
2025-05-03 09:18
До 1,6 тыс. человек лишили гражданства Грузии за прошлый год. Об этом говорится в материалах Национальной службы статистики Грузии «Сакстат», передает «Новости Грузия».
-
2025-05-03 09:15
Проведена операция против нарушителей государственной границы в Каспийском море. Об этом сообщают азербайджанские СМИ со ссылкой на пограничную службу Азербайджана.