ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵՑ՝ ԲԱՔՎԻՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, որն այսօր ընդունվեց 464 կողմ, 115 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ (սահմանումը` տեքստի բնօրինակից), այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները, ինչպես նաև 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո գերեվարված անձինք։
Եվրախորհրդարանը շեշտում է, որ այդ մարդկանց նկատմամբ բեմականացված դատավարություններ են ընթանում, նրանց խիստ դատավճիռներ են սպառնում` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Դատավարության ընթացքում նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի` ներառյալ արգելված հոգեներգործուն նյութերի օգտագործումը։ Պարբերաբար խախտվում են անկախ պաշտպանության, թարգմանիչների, բողոքարկման, հարազատների հետ հանդիպումների և առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները։
Բանաձևում ընդգծվում է նաև, որ մեղադրյալներից մեկը` Ռուբեն Վարդանյանը, շարունակում է հացադուլը, ինչի պատճառով նրա վիճակը, ինչպես նաև մյուս ձերբակալվածների վիճակը, կտրուկ վատանում է։ Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել նրանց իրավունքները, այդ թվում` բժշկական օգնության հասանելիությունը, ինչպես նաև նրանց պահման պայմանների անկախ հետաքննության հնարավորություն ընձեռել:
Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում նաև Ադրբեջանում Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գրասենյակների փակման վրա, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը կոչ է անում Բաքվում ԵՄ ներկայացուցչությանը և ԵՄ անդամ երկրների դեսպանատներին պարբերաբար վերահսկել դատավարությունները և այցելել կալանավորված հայերին։
Առանձին կոչ է հասցեագրված Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին։
Բացի այդ, Եվրախորհրդարանը խորհուրդ է տալիս միջազգային պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումներին մասնակից անձանց, այդ թվում ՝ դատախազ և դատավորներ Ջամալ Ռամազանովի, Անար Ռզաևի և Զեյնալ Աղաևի դեմ:
Եվրախորհրդարանը Միջազգային քրեական դատարանին առաջարկում է քննել Լեռնային Ղարաբաղում հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերը։ Փաստաթղթում նաև պահանջ կա ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումների լիարժեք կատարման մասին, այդ թվում` 2020 թվականի պատերազմի և հետագա ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված բոլոր ձերբակալվածների պաշտպանության մասով:
Եվրախորհրդարանը հերթական անգամ կոչ է արել կասեցնել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ ԵՄ-Ադրբեջան հուշագիրը, որն ընդունվել է 2022 թվականին։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած ապագա համաձայնագիր ներառի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արհեստական ձգձգումից Բաքվի հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պահպանման երաշխիքների պարտավորություններ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 05:21
Армянские правозащитники обратились в МИД Армении с требованием объяснить, почему на конференцию «Ереванский диалог» приглашен Крейг Олифант, принимавший участие в форуме в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-26 05:15
Мы имеем дело с фактами, свидетельствующими об антипедагогической и антиобразовательной стратегии, посему Жанна Андреасян должна подать в отставку с должности министра образования, науки, культуры и спорта Армении. Если еще остались хоть какие-то моральные нормы – хотя бы в образовательной сфере, где дети, где все должно было быть ориентировано на ребенка и человека.
-
2025-05-26 05:09
Бывший омбудсмен Армении Арман Татоян назвал антиконституционным законодательный проект о сокращении воинской службы и освобождении от нее за деньги. Он обратил внимание на то, что обоснования принятия проекта формальны, базируются на нескольких любительских оценках и не имеют под собой профессионального анализа, также нарушается закон "О нормативных правовых актах".
-
2025-05-26 05:04
Преданность госминистра Арцаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна Армении оставила неизгладимый след в ее истории, заявил сын великого шансонье Шарля Азнавура, соучредитель фонда "Азнавур" Николя Азнавур в день рождения Варданяна.