Բեգլարյան․ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայազգի անձինք հոգեկան կայունության խնդիրներ ունեն
«Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված անձինք բարձր կամք չունեն, և մեծ է հավանականությունը, որ նրանց բռնի ուժի կիրառմամբ կամ այլ կերպ ադրբեջանցիները հարկադրել են կեղծ ցուցմունք ներկայացնել Ռուբեն Վարդանյանի դեմ, կամ ինչ–որ ձևով խրախուսել են»։
Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող լուրերին այն մասին, որ երկու հայ ցուցմունք է տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։
Նա նշեց, որ չգիտի, թե ինչու են այդ անձինք մնացել Արցախում։
«Առնվազն մեկի մասով տեղյակ եմ, որ ալկոհոլիկ է, երկրորդի մասով կդժվարանամ ասեմ։ Հոգեկան կայունության խնդիրներ էլ ունեն, այդ մասին գիտեն այդ անձանց ճանաչող բոլոր արցախցիները։ Նաև այդ հանգամանքները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ նրանք ադրբեջանական ծառայությունների ազդեցության տակ են եղել»,–հավելեց Բեգլարյանը։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տվել ազգությամբ հայ Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.